Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» և «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի օգտագործման գործող համակարգն ունի հասցեականության և նպատակային օգտագործման շարունակական բարելավման անհրաժեշտություն:

          «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» և «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումների նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով Օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունները։

Համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետևանքով վնաս պատճառող ընկերությունների ցանկը Օրենքով սահմանելու դեպքում ցանկում յուրաքանչյուր նոր ընկերության ավելացման, ընկերության անվանափոխության կամ կազմակերպաիրավական ձևի փոփոխության դեպքում առաջանում է Օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող իրավական ակտի մշակման և ընդունման անհրաժեշտություն: Համայնքների և (կամ) բնակավայրերի տարածքում իրենց գործունեությամբ վնասակար ազդեցություն թողնող այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները Կառավարության կողմից սահմանվելու և ցանկի՝ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից կազմելու դեպքում ընթացակարգը կդառնա ավելի արդյունավետ:

Համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքում տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելիս, ինչպես նաև  շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից կազմելիս հաշվի են առնվելու նաև այդ ընկերությունների դուստր ձեռնարկությունները, մասնաճյուղերը և ընկերությունների կազմում ընդգրկված այլ ստորաբաժանումները:

Մինչ «Ընկերությունների  կողմից վճարվող բնապահպանական  հարկի  նպատակային  օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի (ՀՕ-278-Ն) ընդունումը գործընթացն իրականացվում էր միայն յուրաքանչյուր հաջորդ տարվա համար  բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան, համաձայն որի շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ և համապատասխան մարզպետարաններ էր ներկայացվում Օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը, միաժամանակ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում, ներկայացվում էին նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական հարկի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները: Սակայն, ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի ու մասհանումների բաշխման համամասնությունների որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները, ինչպես նաև ընկերությունների տնտեսական գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող  ընկերությունների ցանկի սահմանման համար իրավական հիմքի ապահովումն է, ինչի արդյունքում կմեծանա բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով մասհանումների հասցեականության աստիճանը։

Այլ ընկերությունների ընտրության չափորոշիչների ու համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման սկզբունքները մշակելիս հաշվի են առնվել շրջակա միջավայրի վրա էական դրական ազդեցություն ակնկալող բնապահպանական ծրագրերի արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները։ Նախորդ տարիներին իրականացված ծրագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ փոքր (մինչև 1.000.000 դրամ) ֆինանսական ռեսուրսներով իրատեսական չէ արդյունավետ ծրագրերի մշակումն ու իրականացումը։

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Օրենքի համաձայն մասհանումներ ստացող ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների և (կամ) բնակավայրերի միջև սույն oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման իրավական հիմքի ապահովումն է։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող  ընկերությունների ցանկը կդառնա առավել լիարժեք, կմեծանա ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի ծախսման նպատակայնությունը, համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող  ընկերությունների ցանկի սահմանման և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների իրականացման ընթացակարգը կդառնա ավելի պարզ և ժամանակի առումով ավելի քիչ ծախսատար: Մասհանումներ ստացող ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների և (կամ) բնակավայրերի միջև Օրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման գործընթացը կդառնա առավել արդյունավետ, մասհանումները կդառնան ավելի հասցեական։ Կավելանա բնապահպանական հարկից մասհանումներ ստացող համայնքների և (կամ) բնակավայրերի թիվը։ Նպատակային օգտագործվող ֆինանսական ռեսուրսների/հոսքերի աճի արդյունքում աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը, կավելանան տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, կբարձրանա տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի ծրագրավորման և իրագործման  գործընթացում: Արդյունքում հնարավորինս կնվազեցվի համայնքների և (կամ) բնակավայրերի շրջակա միջավայրի և բնակչության կյանքի ու աեողջության վրա վնասակար ազդեցության մակարդակը։

  • Քննարկվել է

    30.11.2020 - 18.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1842

Տպել