Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» և «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին»
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի __________ «____» N -Ն
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերությունը՝ Կառավարությունը որոշում է.
- Սահմանել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Կառավարության 2020 թվականի ________ «____»
N _____ Ն որոշման
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները։
- Սույն հավելվածով սահմանված չափորոշիչների համաձայն այլ ընկերությունների ցանկի կազմումը շրջակա միջավայրի բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում։
- ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Ընկերությունները սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ցանկում ներառվում են՝ հաշվի առնելով ընկերությունների և (կամ) դրանց դուստր ձեռնարկությունների և (կամ) մասնաճյուղերի և (կամ) ընկերությունների կառուցվածքում ներառված այլ ստորաբաժանումների կողմից արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի և հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման մասերով համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում վնասակար ազդեցությունը։
- Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ցանկում ներառվում են այն ընկերությունները.
1) որոնց կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի և հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման բնապահպանական հարկի գծով հաշվարկված գումարներից առնվազն մեկի մասով տվյալ տարվան նախորդող երկու տարում հաշվարկված հարկի հանրագումարը պակաս չէ 1 000 000 դրամից,
2) որոնց, կամ դրանց դուստր ձեռնարկությունների, կամ դրանց մասնաճյուղերի, կամ դրանց կառուցվածքում ներառված այլ ստորաբաժանումների գործունեության հետևանքով բնապահպանական հարկով հարկման նույն օբյեկտի գծով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքները և (կամ) բնակավայրերը գտնվում են երկուսից ոչ ավելի մարզերում։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի __________ «____» N -Ն
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային oգտագործման մաuին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը՝ Կառավարությունը որոշում է.
- Սահմանել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Կառավարության 2020 թվականի ________ «____»
N _____ Ն որոշման
Կ Ա Ր Գ
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
- Համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմումն ու մասհանումներ ստացող ազդակիր համայնքների ցանկի կազմման և միևնույն ընկերության գործունեության վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների և (կամ) բնակավայրերի միջև մասհանումների գումարների բաշխման համամասնությունների հաշվարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բնագավառում լիազոր մարմնի կողմից` սույն կարգի համաձայն և Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում:
- Բնակավայրերը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ցանկում ներառվում են՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի դրույթները։
- Միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի միջև Օրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունները որոշվում են ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկերի տեսակների, որոնցից կատարվում են մասհանումներ։
- ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ
- Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով տվյալ ընկերության ազդակիր են համարվում այն համայնքները և (կամ) բնակավայրերը, որոնց վարչական տարածքներում տվյալ ընկերության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (կոնցետրացիաները-ՍԹԿ) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ հաստատված նորմատիվները:
- Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի մասով տվյալ ընկերության ազդակիր են համարվում այն համայնքները և (կամ) բնակավայրերը, որոնց վարչական տարածքում գտնվող ջրային ռեսուրսում տվյալ ընկերության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով արտանետվող վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի խտությունները (կոնցետրացիաները) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N75-Ն որոշմամբ հաստատված նորմատիվները:
- Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման մասով տվյալ ընկերության ազդակիր են համարվում այն համայնքները և (կամ) բնակավայրերը, որոնց վարչական տարածքում տվյալ ընկերության կողմից տեղադրվում կամ պահվում են ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները։
- Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման և ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի մասերով ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի որոշման գործընթացում մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսի աղտոտվածության հաշվարկների իրականացման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը։
III. ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
- Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են ընկերության՝ մթնոլորտային օդ արտանետումների անշարժ աղբյուրից համայնքի և (կամ) բնակավայրի հեռավորության, համայնքի (կամ բնակավայրի) մշտական բնակչության թվաքանակի և վնասակար նյութերով մթնոլորտային օդի աղտոտման մակարդակի (հաշվի առնելով ընկերության կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունների տվյալները) հիման վրա։
- Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ հիմք ընդունելով վերը նշված ցուցանիշների արժեքները՝ տվյալ տարվան նախորդող տարվա դրությամբ։
- Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունների (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկը.
1) Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
Համ (%) = ՀԳn *100 (1), |
|
ՀԳ∑ |
որտեղ՝ n=1,2,3,… ազդակիր համայնքները կամ բնակավայրերն են, ՀԳn-ն համամասնության գործակիցն է յուրաքանչյուր (n-րդ) համայնքի (բնակավայրի) համար, իսկ ՀԳ∑-ն տվյալ ընկերության ազդակիր համայնքների (բնակավայրերի) համամասնության գործակիցների գումարն է։
2) Համամասնության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ՀԳn=ԳՀn*ԳԲn*ՄՕՈ (2), |
որտեղ՝ ԳՀn-ն մթնոլորտային օդ արտանետումների անշարժ աղբյուրից համայնքի (բնակավայրի) հեռավորության գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ԳՀn=1+ԱՀ-ՀՀ (3), |
|
1+ԱՀ |
որտեղ՝ ԱՀ-ն մթնոլորտային օդ արտանետումների անշարժ աղբյուրից ամենահեռու գտնվող ազդակիր համայնքի (բնակավայրի) հեռավորությունն է նշված աղբյուրից, ՀՀ-ն՝ տվյալ համայնքի (բնակավայրի) հեռավորությունը, ԳԲn-ն համայնքի (բնակավայրի) բնակչության թվաքանակի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ԳԲn= ՀԲԹ (4), |
|
ԱՀԲԹ |
որտեղ՝ ՀԲԹ-ն համայնքի (բնակավայրի) բնակչության թվաքանակն է, ԱՀԲԹ-ն՝ տվյալ ընկերության ազդակիր համայնքների (բնակավայրերի) բնակչության թվաքանակը, ՄՕՈ-ն համայնքում (բնակավայրում)մթնոլորտային օդի որակն է և հանդիսանում է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի և փոշու միջին տարեկան կոնցետրացիաների՝ ՍԹԿ-ների նկատմամբ փաստացի գերազանցումների (պատիկների) արտադրյալը։
- Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են ընկերության՝ ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման աղբյուրից համայնքի կամ բնակավայրի հեռավորության, համայնքի կամ բնակավայրի մշտական բնակչության թվաքանակի, համայնքի կամ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության՝ տվյալ ջրային ռեսուրսից փաստացի ոռոգվող հողերի քանակի և վնասակար նյութերով ջրային ռեսուրսի աղտոտման մակարդակի (ըստ ընկերության կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման թույլտվությունների) հիման վրա։ Գետի դեպքում հեռավորությունը հաշվարկվում է գետի հունով։
- Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ հիմք ընդունելով վերը նշված ցուցանիշների արժեքները՝ տվյալ տարվան նախորդող տարվա դրությամբ։
- Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունների (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկը.
1) Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
Համ (%) = ՀԳn *100 (5), |
|
ՀԳ∑ |
որտեղ՝ n=1,2,3,… ազդակիր համայնքները կամ բնակավայրերն են, ՀԳn-ն համամասնության գործակիցն է յուրաքանչյուր (n-րդ) համայնքի (բնակավայրի) համար, ՀԳ∑-ն տվյալ ընկերության ազդակիր համայնքների (բնակավայրերի) համամասնության գործակիցների գումարն է։
2) Համամասնության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ՀԳn=ԳՀn*ԳԲn*ԳՈՀn*ՋՈԸԴ (6), |
որտեղ՝ ԳՀn-ն ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման աղբյուրից համայնքի (բնակավայրի) հեռավորության գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ԳՀn=1+ԱՀ-ՀՀ (7), |
|
1+ԱՀ |
որտեղ՝ ԱՀ-ն ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման աղբյուրից ամենահեռու գտնվող ազդակիր համայնքի (բնակավայրի) հեռավորությունն է նշված աղբյուրից, իսկ ՀՀ-ն՝ տվյալ համայնքի (բնակավայրի) հեռավորությունը, ԳԲn-ն համայնքի (բնակավայրի) բնակչության թվաքանակի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ԳԲn= ՀԲԹ (7), |
|
ԱՀԲԹ |
որտեղ՝ ՀԲԹ-ն համայնքի կամ բնակավայրի բնակչության թվաքանակն է, իսկ ԱՀԲԹ-ն՝ տվյալ ընկերության ազդակիր համայնքների բնակչության թվաքանակը, ԳՈՀn-ն համայնքի (խոշորացված համայնքների դեպքում՝ ազդակիր բնակավայրերի) գյուղատնտեսական նշանակության՝ տվյալ ջրային ռեսուրսից փաստացի ոռոգվող հողերի քանակի գործակիցն է, ՋՈԸԴ-ն ջրի որակի ընդհանրական դասն՝ է։
- Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով մասհանումների գումարների բաշխման համամասնություններնազդակիր համայնքների միջև որոշվում են՝ հաշվի առնելով այդ համայնքների բնակչության թվաքանակը, թափոնների տեղադրման կամ պահման տարածքի մակերեսը և տեղադրված կամ պահված թափոնների ծավալը։
- Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում են տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ հիմք ընդունելով վերը նշված ցուցանիշների արժեքները՝ տվյալ տարվան նախորդող տարվա դրությամբ։
- Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունների (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկը.
1) Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի համամասնությունները (տոկոսը՝ ընդհանուրի նկատմամբ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
Համ (%) = ՀԳn *100 (8), |
|
ՀԳ∑ |
որտեղ՝ n=1,2,3,… ազդակիր համայնքները կամ բնակավայրերն են,
ՀԳn-ն համամասնության գործակիցն է յուրաքանչյուր (n-րդ) համայնքի (բնակավայրի) համար,ՀԳ∑-ն տվյալ ընկերության ազդակիր համայնքների (բնակավայրերի) համամասնության գործակիցների գումարն է։
2) Համամասնության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ՀԳn=ԳԲn*ԹԶԳn*ՏԳn (9), |
որտեղ՝ ԳԲn-ն ԳԲn-ն համայնքի (բնակավայրի) բնակչության թվաքանակի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ԳԲn= ՀԲԹ (10), |
|
ԱՀԲԹ |
որտեղ՝ ՀԲԹ-ն համայնքի և (կամ) բնակավայրի բնակչության թվաքանակն է, իսկ ԱՀԲԹ-ն՝ տվյալ ընկերության ազդակիր համայնքների բնակչության թվաքանակը, ԹԶԳn-ն թափոնների զանգվածի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ԹԶԳn=ՏՀԹԶ (11), |
|
ԹԸԶ |
որտեղ ՏՀԹԶ-ը տվյալ համայնքի կամ բնակավայրի վարչական տարածքում տեղադրված կամ պահված թափոնների զանգվածն է (տոննա), իսկ ԹԸԶ-ն՝ ընկերության կողմից ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում տեղադրված կամ պահված թափոնների ընդհանուր զանգվածը (տոննա), ՏԳn-ն տարածքի գործակիցն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
ՏԳn=ՀՏ (12), |
|
ԸՏ |
որտեղ ՀՏ-ն համայնքի կամ բնակավայրի վարչական տարածքում թափոնների պահման կամ տեղադրման նպատակով հատկացված տարածքն է, իսկ ԸՏ-ն՝ ընկերության կողմից թափոնների պահման կամ տեղադրման նպատակով ազդակիր համայնքների և (կամ) բնակավայրերի վարչական տարածքներում հատկացված ընդհանուր տարածքը։
-
Քննարկվել է
30.11.2020 - 18.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1841
Տպել