Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 «----»                   2020 թվականի N   -Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշմամբ հաստատված N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝

       1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «13. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել Գարեգին Նժդեհի փողոցի N 2/42 հասցեում 2013-2018 թվականների ընթացքում կառուցված հիմնական` 12946.09 քառ. մետր և ծննդատան՝ 3395.12 քառ. մետր մակերեսով տարածքով մասնաշենքերում: «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/1 հասցեում տեղակայված հիվանդանոցի՝ 3347,26 քառ. մետր մակերեսով տարածքով շինությունը՝ 0,32094 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 12062012-06-0061), Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/4 հասցեում տեղակայված հիվանդանոցի՝ 220,08 քառ. մետր և 253,74 քառ. մետր մակերեսով տարածքով շինությունները՝ 0,08765 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 12062012-06-0063) «, Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8-4, 8-6 և 8-8 հասցեներում տեղակայված հիվանդանոցային համալիրի՝ 4469,18 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 1,90424 հա հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականներ N 05082020-06-0072, 11082020-06-0035 և 05082020-06-0074): Սույն կետում նշված՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8-8 հասցեում տեղակայված հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 0,62499 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 11082020-06-0035) ամրացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, իսկ Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/1, Նիզամիի փողոցի N 53/4, Բանակի փողոց N 8-4 և N 8-6 հասցեներում գտնվող գույքերը հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Թույլատրել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող տարածքների հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:»:

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2020 թվականի չորրորդ եռամսյակի ավարտը ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում ձեռք բերված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
  2. Սահմանել, որ՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միջոցների հաշվին:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ`                                                                            Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    30.11.2020 - 15.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 790

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ