Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 498-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                «    » ----------------- 20   թվականի          N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Կառավարությունը որոշում է`

  1. ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 498-Ն որոշման հավելվածում՝

1) 7.2-րդ կետում «լրացնում» բառից հետո լրացնել «և ստորագրում» բառերը.

2) 10-րդ կետում` «հանձնաժողովի ղեկավարի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը» բառերը փոխարինել «հանձնաժողովի անդամներից մեկը` մեծամասնության համաձայնությամբ» բառերը.

3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն: Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի  ղեկավարի և քարտուղարի կողմից, որից հետո այն հանձնաժողովի եզրակացության,  Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացությունների ու հանձնաժողովի անդամների ստորագրած քվեաթերթիկների հետ` մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    26.11.2020 - 11.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3619

Տպել