Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Narine Grigoryan 30.10.2020 11:27:14 Նախագծի 1-ի կետով լրացվող 33․1-ով իմպերատիվ նախատեսվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նոր ծնված երեխայի մյուս ծողին, եթե՝ նոր ծնված երեխայի ծնողներն ունեն գրանցված ամուսնություն։ Ըստ տարածքային բաժին ներկայացվող փաստաթղթերի ցանկի (33․2 կետ 3-րդ ենթակետ)՝ պահանջվում է նաև դիմումին կից ներկայացնել ամուսնության վկայականը կամ (եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը (Նորմատիվ իրավական ակտերի օրենք, 16-րդ հոդված, 2-րդ մաս)) երեխաների սերման փաստը հաստատող փաստաթղթեր,․․․․․։ Այս պարագայում անհասկանալի է տարածքային մարմինը նպաստը վճարելու կամ մերժելու որոշումը կայացնելիս ինչ նորմով է առաջնորդվելու (օրինակ հայրության ճանաչման վկայականն արդյո՞ք հիմք չէ դիմումը ներկայացրած ծնողին (մոր) նշանակաված սակայն չվճարված նպաստը վճարելու համար։ Նախագիծը շրջանառությունից հանվել է։