Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայացվող նախագծի նպատակը ռազմական դրության պայմաններում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման գործընթացի կանոնակարգումն է։

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է դիմումը ներկայացրած ծնողին կամ նրա լիազորած անձին (եթե ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր)։

Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:

Այսպիսով ստացվում է, որ եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվել է ռազմական դրության ժամանակ հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողին, ապա երեխայի մյուս ծնողին նպաստ վճարելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիր։

Հարցը բարձրացվել է հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողների ամուսինների կողմից՝ բազմաթիվ հեռախոսազանգերի միջոցով:

 

 

  • Քննարկվել է

    29.10.2020 - 16.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 246

Տպել

Առաջարկներ`

Narine Grigoryan

30.10.2020

Նախագծի 1-ի կետով լրացվող 33․1-ով իմպերատիվ նախատեսվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նոր ծնված երեխայի մյուս ծողին, եթե՝ նոր ծնված երեխայի ծնողներն ունեն գրանցված ամուսնություն։ Ըստ տարածքային բաժին ներկայացվող փաստաթղթերի ցանկի (33․2 կետ 3-րդ ենթակետ)՝ պահանջվում է նաև դիմումին կից ներկայացնել ամուսնության վկայականը կամ (եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը (Նորմատիվ իրավական ակտերի օրենք, 16-րդ հոդված, 2-րդ մաս)) երեխաների սերման փաստը հաստատող փաստաթղթեր,․․․․․։ Այս պարագայում անհասկանալի է տարածքային մարմինը նպաստը վճարելու կամ մերժելու որոշումը կայացնելիս ինչ նորմով է առաջնորդվելու (օրինակ հայրության ճանաչման վկայականն արդյո՞ք հիմք չէ դիմումը ներկայացրած ծնողին (մոր) նշանակաված սակայն չվճարված նպաստը վճարելու համար։

Տեսնել ավելին