Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի________________-ի   N-         Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասը և 5․3-րդ հոդվածը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
  • 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» և «ժբ» ենթակետերով.

ժա) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․3-րդ հոդվածով կիրառվող պահանջի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (նշելով գործունեության իրականացման վայրը, խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),

ժբ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` գործունեության իրականացման վայրի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։։

  • Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7–րդ կետով․

7․ Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժբ» ենթակետով սահմանված փաստաթուղթն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում՝  Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

  1. Մինչև սույն որոշման ընդունումը լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի կազմակերպիչը՝ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում մեկամսյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետի ժա և «ժբ» ենթակետերով սահմանված փաստաթղթերն։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ Ն. Փաշինյան

 

  • Քննարկվել է

    28.10.2020 - 12.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5132

Տպել

Առաջարկներ`

Դիջիգեյմ ՍՊԸ

06.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհեը նաև՝ Նախագիծ) 1-ին մասին 2-րդ կետով առաջարկվում է ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կարգը լրացնել նոր 7-րդ կետով, որի համաձայն «Վիաճակախաղերի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) սահմանված լիազոր մարմնի (ՀՀ Ֆինանսների նախարարության) հարցման հիման վրա Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն հարցմաբ պահանջված Օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման (այսուհետ նաև՝ Կառավարության որոշում) հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ։ Վերոնշյալից պարզ է դառնում, որ ՀՀ կադաստրի կոմիտեն կամ ինքնուրույն կամ լիազոր մարմնի կողմից տրված տեղեկատվության շնորհիվ ունենալու է տեղեկատվական բազա Օրենքով սահմանված վիճակախաղի կազմակերպման տարածքայի պահանջների և Կառավարության որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշների վերաբերյալ, ինչպես նաև վերը նշված նորմերով սահմանված կրթական և պատմամշակութային օջախների (հաստատությունների), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի և հիվանդանոցների հստակ և սպառիչ ցանկ, հակառակ պարագայում ՀՀ կադաստրի կոմիտեն առանց այդ տեղեկատվության չի ունենա հնարավորություն լիազոր մարմնի հարցմանն ի պատասխան տրամադրելու պահանջվելիք տեղեկատվությունը։ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով սահմանված է անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, որը նվիրված է այդ նույն օրենքում օգտագործվող հասկացությունների բացահայտմանը, տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, իսկ այդ նույն օրենքի համաձայն տեղեկատվությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը տեղեկատվությունը տնօրինողների շարքում ներառել է նաև պետական մարմիններին։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն անձի այդ իրավունքը կարող է սահմանափակվել Սահմանադրությամբ կամ օրենքով նման բան նախատեսված լինելու դեպքում միայն։ Հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերով թե՛ ֆիզիակական և թե՛ իրավաբանական անձնաց տրված իրավունքը պետական մարմիններից օրենսդրությամբ սահմանված կարգով հայցելու և ստանալու նրանց կողմից տնօրինվող տեղեկատվությունը, ինչպես նաև այն փաստ, որ լիազոր մարմնի հետ նախկինում ունեցած նամակագրությամբ Ընկերությունը լիազոր մարմնին հայտնել է Օրենքում օգտագործված հասկացությունների, մասնավորապես՝ կրթական և պատմամշակության օջախներ հասկացությունների տարընթերցման, մի քանի կերպ մեկնաբանման և որևէ նորմատիվ իրավական ակտով այդ հասկացությունների բացահայտման բացակայության փաստը և այդ մտահոգությունների նկատմամբ լիազոր մարմնի համաձայնության և հետագայում Օրենքի փոփոխությամբ տրված «պատմամշակութային օջախներ» հասկացության վերաբերյալ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պաշտոնական պարզաբանում տալու պատրաստակամությունը այդ հասկացության ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզաբանման նպատակով, գտնում ենք, որ ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալող և համապատասխան լիցենզիա ունեցող ընկերություններին նույնպես պետք է տրվի հնարավորություն դիմելու ՀՀ կադաստրի կոմիտե և ստանալու այն նույն տեղեկատվությունը, առնվազն Օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության մասով, որը ՀՀ կադաստրրի կոմիտեն պարտավորվելու է փոխանցել լիազոր մարմնի հարցման դեպքում։ Դրա շնորհիվ ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալող և համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությունների համար օրենսդրությամբ պահանջվելիք իր պարտականությունները կլինեն որոշակի, և չի ստեղծվի մի իրավիճակ, երբ Օրենքում և Կառավարության որոշման մեջ օգտագործված հասկացությունները կմեկնաբանվեն կամ կընկալվեն այլ կերպ, և չեն պահպանվի օրենսդրական պահանջները։ Ուստի վերը նշված խնդիրներից խուսափելու և Օրենքով ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալող և համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությունների վրա դրված պարտականությունների որոշակիացման նպատակով անհրաժեշտ ենք համարում Նախագծի 1-ին մասին 2-րդ կետում, որով առաջարկվում էր ՀՀ կառավարության 2004 թվականի հուկիսի 1-ի N 987-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կարգը լրացնել նոր 7-րդ կետով, սահմանել համապատասխան դրույթ, որով ՀՀ կադաստրի կոմիտեին Օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության մասով հարցում հղելու լիազոր մարմնի հետ իրավունք կվերապահվի նաև ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալող և համապատասխան լիցենզիա ունեցող ընկերություններին, որին ՀՀ կադաստրի կոմիտեն պետք է պատասխանի լիազոր մարմնի հարցման համար պատասխան ներկայացնելու համար սահմանված 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Տեսնել ավելին