Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն  որոշմամբ հստակեցված չեն միասնական հաշվի համա­կարգի կիրառմամբ պայմանավորված հարկային տարվա սկզբից վճարված հար­կերի մեծության և առանձին հարկատեսակների գծով հարկ վճարողի միասնական հաշվից կատար­ված վճարումների մեծությունների հաշվարկման կարգը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե.1-ին ենթակետով նախա­տեսված տեղեկատվության հրապարակման ձևատեսքերը։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել հարկային տարվա սկզբից վճարված հարկերի և առանձին հարկատեսակների գծով վճարումների մեծությունները: Մաս­նա­վո­րապես`

- հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդուն­վում հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճար­ված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերա­դարձված գումար­ները և (կամ) մաքսային մարմի կողմից հավաքագրված գումարների մեծությունը,

- ըստ հարկատեսակների հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողի միաս­նական հաշվից վճարված (մարված) գումարի մեծությունը՝ հաշվի առնելով (նվա­զեց­նելով) միասնական հաշվին վերադարձված գումարները,

- վերադարձված գումարների մեջ չեն ներառվում միասնական հաշիվ վերադարձված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը, օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը, ինչպես նաև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը,

- հարկերի համար սահմանված կանոնները մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս,

- միասնական հաշվի միջոցով չմարվող պետական վճարի մասով հիմք է ընդունվում հա­մա­­պատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը,  

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N666-Ն որոշման N3 հավելվածով սահմանված է պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը, առաջարկվում է նախագծով սահմանել, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանա­կական չափերով, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրա­պա­րակ­վում են ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N666-Ն որոշման N3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:

  • Քննարկվել է

    26.10.2020 - 10.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4928

Տպել