Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշմամբ սահմանված են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և հրա­պա­րակ­ման ենթակա ցանկերի ձևերը: Նշված որոշմամբ հստակեցված չեն միասնական հաշվի համա­կարգի կիրառմամբ պայմանավորված հարկային տարվա սկզբից վճարված հար­կերի մեծության և առանձին հարկատեսակների գծով հարկ վճարողի միասնական հաշվից կատար­ված վճարումների մեծությունների հաշվարկման կարգը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե.1-ին ենթակետով նախա­տեսված տեղեկատվության հրապարակման ձևատեսքերը։

  • Քննարկվել է

    26.10.2020 - 10.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4914

Տպել