Հիշել նախագիծը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 , ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2»  վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Երևանի Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Նշված ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից առաջ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Երևանի գլխավոր հատակագծի համաձայն նախատեսվում է կառուցել Իսակով պողոտա-Արշալունյաց պողոտա ճանապարհահատվածը: Իսակով-Արշակունյաց նախագծային ճանապարհահատվածը հանդիսանում է Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածի տրամաբանական շարունակությունը և կապող օղակ է հանդիսանում Իսակով և Արշակունյաց պողոտաների միջև: Նախագծող ընկերության կողմից մշակվել է ճանապարհի ծրագիծը և ճանապարհի լայնական կտրվածքի համապատասխան չափսերը: 

Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքները շարունակելու համար, ուստի ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա հատվածում գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու առաջարկությունը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն՝ մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը ձեռքբերողն իրավունք ունի կառավարությանն առաջարկություն ներկայացնելու օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրման մասին:  

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Էջիս Ինթերնեյշնլ ընկերության կողմից՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի <<ԵԿՆ ԾԻԳ>> ՀՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի:

5.

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել  Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի իրականացումը, որը կհանգեցնի Երևան քաղաքի կենտրոնի բեռնաթափման՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:

                                   Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 273-Ն որոշմամբ սահմանվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում հանրային մասնակցության և փաստաթղթերի բացահայտման կարգը: Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվելու են հանդիպումներ տեղում. ներկայացվելու է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, միաժամանակ, տեղեկատվությունը տրամադրվելու է նաև հեռախոսով:

  • Քննարկվել է

    05.10.2020 - 21.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5070

Տպել