Հիշել նախագիծը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________ 2020  թվականի   N      -Ն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2

 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված է կառուցել Երևան քաղաքի Իսակով պողոտա-Արշակույնաց պողոտա ճանապարհահատվածը: Ճանապարհահատվածի կառուցումը կբարելավի ներկայումս առկա խնդիրները, որոնք են՝

1) առկա ճանապարհային ցանցը և մեքենաների քանակը կտրուկ նվազեցնում են Երևան քաղաքում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության մակարդակը:

2) մեծ են խցանումների քանակը և տևողությունը.

3) խցանումները հանգեցնում են շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.

4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված այս ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի Երևան քաղաքի կենտրոնը՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:

 

 

  1. Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքների սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել` առանց տվյալ ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, իսկ նախքան տվյալ ճանապարհահատվածում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը անհրաժեշտ է կատարել գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրում՝ սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):
  2. Գույքի և հողատարածքների օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:
  3. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և հողատարածքների ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.

2) գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրումը իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.

3) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2021 թվականի օգոստոսի 15-ն է.

4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝

ա.  գույքի և հողատարածքների ներքին և արտաքին չափագրումը,

բ. գույքերի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,

գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,

դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,

ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,

զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,

է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    05.10.2020 - 21.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5068

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ