Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«_____» «_____________» 2020 թվականի N ______-Ն

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման վերանգիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին»:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի ևհամակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը» համաձայն N 1 հավելվածի:

3. Որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1 կետ «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» համաձայն N 2 հավելվածի:

4. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N408 որոշումը»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

  • Քննարկվել է

    01.10.2020 - 16.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5052

Տպել

Առաջարկներ`

Գարիկ Խաչատրյան

13.10.2020

Հավելված 1.2 կետ 6 1. 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված միկրոռեգիոնալ տարածքային միավորում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրի համար Մ 1:5000 տարածքի զարգացման հատակագիծը նպատակահարմար չէ կատարել, քանի որ, ավելի խոշոր մասշտաբով՝ Մ 1:2000, այն ներկայացվում է գոտևորման նախագծում: 2. Առաջարկում եմ 6-րդ կետի 4-րդ և 3-րդ ենթակետերը դարձնել մեկ գծագիր, քանի որ, ճանապարհային ցանցը իրենից ներկայացնում է ինժեներական ենթակառուցվածք: Ինչպես նաև 4-րդ և 3-րդ ենթակետերում թվարկված կետերը փոխկապակցված են միմյանց հետ: 3. 6-րդ կետի 5-րդ ենթակետը նպատակահարմար չէ կատարել, քանի որ, թվարկված կետերը ավելի մանրամասն արտահայտված են 6-րդ կետի 2-րդ ենթակետում: 4. 6-րդ կետի 8-րդ ենթակետը բացարձակապես այլ աշխատանք է և չի համապատասխանում տարածքային հատակագծման տրամաբանությանը: 5. 6-րդ կետի 9-րդ ենթակետով նշված Մ 1:5000, Մ 1:10000 կամ Մ 1:25000 ուրվագիծը զբոսաշրջային զարգացման համար էական նշանակություն չունի, իսկ թվարկված կարևորագույն օբյեկտները արդեն իսկ նշվում են 6-րդ կետի 1-ին ենթակետում:

Տեսնել ավելին