Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Նանե Մելքոնյան 30.09.2020 09:17:11 Հավելվածն առկա չէ: Առաջարկությունն ընդունելի չէ:
2 Նանե Մելքոնյան 15.10.2020 17:59:59 Հաշվի առնելով ապագայում ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերի ընդունման հանգամանքը՝ առաջարկում ենք Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետին տեղեր հատկացնել «դատական իրավունք» մասնագիտությանը: Առաջարկությունն ընդունելի է մասամբ
3 Անժելա Կարապետյան 10.10.2020 17:12:18 Առաջարկվում է ավելացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին հատկացված տեղերի քանակը, քանի որ ամբողջ բուհին ընդամենը 1 տեղ հատկացնելը այդքան էլ ճիշտ կամ նպատակահարմար չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա ասպիրանտուրայի պետպատվերի շրջանակներում <<Տնտեսության մաթ. մոդելավորմանը>> արդեն իսկ եղել են հատկացված տեղեր, այն էլ 1-ի փոխարեն երկուսը։ Կխնդրեմ արձագանքել։ Շնորհակալություն։ Առաջարկությունն ընդունելի է մասամբ:
4 Նելլի Պ-յան 13.10.2020 18:06:52 Հաշվի առնելով nCOVID_19-ով և բազում այլ գործոններով պայմանավորված համաշխարհային տնտեսության հետընթացը, դրանից ելնելով ազգային տնտեսության առաջ ծառացող նոր առաջնահերթություններն ու հետազոտության ոլորտները, առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ասպիրանտուրայի 1 տեղ հատկացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` Ը.00.06 դասիչով <<Միջազգային տնտեսագիտությանը>> կամ էլ <<Տնտեսություն, նրա ոլորտների տնտեսագիտություն, կառավարում>> Ը.00.02 դասիչին, օր.` դրա մեջ մտնող <<Միկրոէկոնոմիկա և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում>> մասնագիտությանը(ք. որ այսօր կա խիստ անհրաժեշտություն ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման նոր լուծումների և առաջարկների մշակման հետ կապված): 2020-2021թթ. ուսման վարձի փոխհատուցմամբ, տնտեսագիտության ոլորտի հեռակա ասպիրանտուրայի տեղեր ամբողջ հանրապետության կտրվածքով հատկացված են միայն Ը.00.08 դասիչի <<Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում>> մասնագիտությանը և դրանով իսկ չի ապահովվում այլ դասիչներին պատկանող տնտեսագիտական մասնագիտություններ ունեցող ուսանողների հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը և կրթության շարունակականության սկզբունքը։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ը.00.08 դասիչով վերոնշյալ մասնագիտությանը արդեն իսկ տրված եղել են երկուական տեղեր(թե'ՀՊՏՀ-ում, թե' ԵՊՀ-ում) 2020-2021թթ. առկա ասպիրանտուրայի տեղերը բաշխելիս, ինչպես նաև վճարի լրիվ փոխհատուցմամբ, 2019-2020թթ. միայն տվյալ մասնագիտությանը հատկացված հեռակա ասպիրանտուրայի տեղերի քանակը կազմել է 9(հանրապետության կտրվածքով տնտեսագիտությանը հատկացված 34 տեղից): Հաշվի առնելով վերոշարադրյալը և այն, որ ՀՊՏՀ-ն հանդիսանում է տնտեսագիտության ոլորտի առաջատար բուհերից մեկը ասպիրանտուրայի տեղերի ավելացումը կամ հատկացվելիք տեղերի կառուցվածքի փոփոխությունը անհրաժեշտություն է։ Առաջարկությունն ընդունելի է մասամբ:
5 Լառա Պետրոսյան 14.10.2020 09:07:05 Խնդրում եմ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի առնվազն 2 տեղ հատկացնել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դատական իրավունք մասնագիտացմանը, որին համապատասխանում է ԺԲ.00.04 դասիչը՝ ապահովելով գերազանցությամբ ավարտած մագիստրոսների հետագա գիտական, կրթական գործունեություն իրականացնելու հնարավորությունը: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ առկա է ֆակուլտետի և մասնագիտական ամբիոնի դրական կարծիքը մագիստրոսների վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս պատրաստակամությունը շարունակել գիտական, կրթական, մանկավարժական գործունեությունը Մայր բուհում: Մասնագիտական ամբիոնի և գիտական ղեկավարների հետ համաձայնեցվել են ապագա ատենախոսության թեմաները: Հարկ եմ համարում նշել նաև, որ երկրում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների համատեքստում մեծապես կարևորվում է դատավարագետների բարձր մասնագիտական պատրաստվածությունը: Ուստի առաջարկում եմ դատական իրավունք մասնագիտացմանը հատկացնել առնվազ 2 տեղ՝ ապահովելով պետության համար կարևոր նշանակություն ունեցող բնագավառում բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը: Առաջարկությունն ընդունելի է մասամբ
6 Արմեն Խաչատրյան 15.10.2020 17:52:47 ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 《Սոցիալական փիլիսոփայություն》 մասնագիտացման առկա ուսուցման համար տեղ հատկացված չէր։ Հիմա էլ տեսնում եմ, որ հեռակայի համար էլ տեղ հատկացված չէ։ Խնդրում եմ` 《Սոցիալական փիլիսոփայություն》 մասնագիտացման համար տեղ հատկացնել։ Առաջարկությունն ընդունելի է մասամբ:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: