Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«----» ------------------ 2020 թվականի N –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 205 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին»                        N 2387-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ՝                                                                        Ն. Փաշինյան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի                    ի -ի

N       -Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2387-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ, ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Անշարժ գույքի հասցեների գրանցման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին,Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին անշարժ գույքի գործող հասցեավորումը 2, Երևան քաղաքում` 5 տարվա ընթացքում համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:
  4. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2387-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ, ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում պողոտաների, փողոցների, նրբանցքների, փակուղիների, հրապարակների, ինչպես նաև հասարակական օգտագործման տարածքների՝ զբոսայգիների, պուրակների, (այսուհետ` ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ) անվանակոչման, անվանափոխման, ինչպես նաև հողամասերի, շենքերի, շինությունների համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը:
  3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

համայնք՝  մեկ կամ մի քանի բնակավայրերի վարչատարածքային միավոր․

բնակավայր` մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված միավոր.

թաղամաս` բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատված է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով և այլնով.

ճանապարհ` բնակավայրի տրանսպորտային ցանցի մաս կազմող տարածք՝ նախատեսված տրանսպորտային միջոցների և մարդկանց շարժման համար, որոնք սույն կարգի իմաստով ըստ կարևորության (կարգի) դասակարգվում են հետևյալ կերպ`

   1) մայրուղի՝ միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհ, որն իրար է միացնում քաղաքներ:

   2) խճուղի` մեկ բնակավայրից սկսվող և մայրուղային ճանապարհով մեկ այլ բնակավայրի հետ կապվող ճանապարհ,

   3) պողոտա` բնակավայրի առավել մեծ և լայն փողոց, որը իր երկայնքով պետք է ունենա պուրակներ, հետիոտնային անցումներ, մայթեր:

   4) փողոց` բնակավայրի տրանսպորտային ցանցի մաս կազմող` տրանսպորտային միջոցների և մարդկանց շարժման համար նախատեսված տարածք,

   5) նրբանցք` նեղ, ոչ լայն փողոց, որը միացնում է երկու և ավելի հարևան փողոցները և թույլ է տալիս փողոցից մուտք դեպի բակեր, ավտոտնակներ և այլն։ 

   6) փակուղի՝ որևէ փողոցից սկսվող և վերջնամասում մեկ այլ երթևեկելի փողոցի չհատվող փողոց:

   փոստային դասիչ՝ սահմանված է Փոստային կապի մասին ՀՀ օրենքով.

   հասցե` վավերապայմանների (ռեկվիզիտ) որոշակիորեն համակարգված համախումբ, որը միանշանակ որոշում է հասցեավորման օբյեկտի տեղը բնակավայրում: Հասցեն պետք է ներառի հետևյալ վավերապայմանները` երկիր, մարզ, բնակավայր, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի անվանում (հողամաս, շենք, շինություն, բնակարան և այլն), անշարժ գույքի հերթական համար, փոստային դասիչ․

   ժամանակավոր հասցե՝ տրամադրվում է ոչ հիմնական շինություններին, շարժական շինություններին (տաղավար, կրպակ, շարժական ավտոտնակ և այլն), բնակելի նշանակության ինքնակամ կառուցված (կարգավիճակը չորոշված) շինություններին.

   հասցեների ռեգիստր` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող պետական լիազորված մարմին՝ ՀՀ կադաստրի կոմիտե.

  1. Հասցեների բաղկացուցիչ մասերի օգտագործման ընթացքում թույլատրվում են հետևյալ կրճատումներ՝

1) փողոց - փող.

2) թաղամաս - թաղ.

3) խճուղի - խճ.

4) հրապարակ - հր.

5) նրբանցք - նրբ.

6) պողոտա - պող.

7) փակուղի - փակ.

8) զանգված - զնգ:

 

  1. ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
  2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումները, սույն բաժնի կանոններին համապատասխան, ընդունում են համայնքների ավագանիները (այսուհետ` անվանակոչման լիազոր մարմիններ):
  3. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
  4. Առաջարկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

1) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակը (պողոտա, հրապարակ, փողոց և այլն),

2) օբյեկտի ճշգրիտ դիրքը (համայնք, թաղամաս, մոտակա՝ արդեն անվանակոչված օբյեկտների հարաբերությամբ օբյեկտի տեղակայման դիրքը և այլն),

3) օբյեկտի առաջարկվող անվանումը, իսկ անվանափոխման դեպքում` նաև գործող անվանումը,

4) առաջարկվող անվան հիմնավորումը,

5) աշխարհագրական անվանումների ռեգիստրի կողմից տրված տեղեկանք տվյալ բնակավայրում առաջարկվող անվանմամբ այլ օբյեկտի բացակայության մասին,

6) անվանումն առաջարկող անձի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը):

  1. Անվանակոչման լիազոր մարմինն օրենքով սահմանված ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանակոչման, անվանափոխման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին:
  2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշում ընդունած լիազոր մարմինները որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ օբյեկտի անվանման պետական գրանցում կատարելու համար:


III. ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. Հասցեավորման օբյեկտների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ պետք է անվանակոչվի և գործածվի սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Արցախի փողոց, Ծերեթելու փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Պուշկինի փողոց, Եղիշե Չարենցի փողոց, Տպագրիչների փողոց, Աղբյուր Սերոբի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Մայիսի 9-ի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Հանրապետության հրապարակ և այլն:
  2. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների` -յան և -յանց ածանցներով կազմված ազգանուն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ անվանակոչվում և գործածվում է ուղղական հոլովաձևով. օրինակ` Աբովյան փողոց, Թումանյան փողոց, Սուրենյանց փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Հակոբ Պարոնյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Շահումյան հրապարակ և այլն:
  3. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների` ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները (Հանրապետության հրապարակ, Տպագրիչների փողոց, Երիտասարդական փողոց, Անտառային փողոց, Առափնյա փողոց, Մայիսյան փողոց և այլն), իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:
  4. Քաղաքային և գյուղական համայնքներում փողոցները կարող են անվանակոչվել թվային կամ անվանական կարգով. օրինակ՝ քաղաք Գյումրի, Պռոշյան փողոց կամ քաղաք Վանաձոր, 1-ին փողոց:

Երևան քաղաքում փողոցների թվային անվանակոչման դեպքում փողոցի թվային անվանմանը պետք է նախորդի վարչական շրջանի և (կամ) թաղամասի անվանումը. օրինակ՝ քաղաք Երևան, Արաբկիր, 23 փող., քաղաք Երևան, Այգեստան թաղ., 12 փող.:

  1. Քաղաքային և գյուղական համայնքներում նրբանցքները և փակուղիները կարող են անվանակոչվել միայն թվային ձևով. օրինակ` քաղաք Գյումրի, Պռոշյան փողոց, 1-ին նրբանցք կամ փակուղի:
  2. Թաղամասերի կառուցապատման դեպքում` փողոցների շարունակությանը, եթե փողոցը չի հատվում գլխավոր կամ հավասարազոր փողոցի հետ, տրվում է նույն անվանումը կամ թվային համարակալումը:
  3. Նույն անվանմամբ կարող է անվանակոչվել բնակավայրի միայն մեկ բաղադրիչ (օրինակ` փողոց կամ պողոտա):

Արգելվում է միևնույն բնակավայրում անանուն ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը նույնատեսակ անվանումները կրկնող անուններով կամ համարներով:

  1. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը թույլատրվում է`

1) դրանց պատմական անունները վերականգնելիս,

2) օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս,

3) դրանց անվանումները կանոնավորելիս:

  1. Անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են`

1) բնակավայրի նոր ստեղծված բաղադրիչներին (թաղամաս, պողոտա, փողոց և այլն),

2) բնակավայրի անանուն բաղադրիչներին:

  1. Անվանումները տրվում են` նկատի առնելով տվյալ բնակավայրի և դրա բաղադրիչ մասի պատմամշակութային պայմանները և տեղանքին բնորոշ առանձնահատկությունները:

Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:

  1. Ականավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո:
  2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներն անվանակոչվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով, իսկ թվային անվանակոչման դեպքում` արաբական թվերով:

  3. ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Փողոցների երկայնքով տեղակայված անշարժ գույքը համարակալվում է փողոցի ձախ կողմից` կենտ համարներով, իսկ աջից` զույգ համարներով:
  2. Շենքերը և շինությունները, որոնք տեղակայված են փողոցների երկայնքով և առաջացնում են կառուցապատման մեկ ընդհանուր ճակատ` բնակավայրի կենտրոնից ճառագայթաձև ուղղությամբ, համարակալվում են` սկսած բնակավայրի կենտրոնից դեպի ծայրամաս:
  3. Կառուցապատման ընդհանուր ճակատից դուրս տեղակայված անշարժ գույքը համարակալվում է կառուցապատման ընդհանուր ճակատի` տվյալ անշարժ գույքին նախորդող շենքի համարին ավելացնելով կոտորակ և հերթական համար:
  4. Բնակավայրի կենտրոնին ճառագայթաձև ուղղվածությամբ փողոցները միմյանց միացնող փողոցների վրա տեղակայված և կառուցապատման մեկ ընդհանուր ճակատ կազմող շենքերն ու շինությունները համարակալվում են` սկսած միացվող փողոցներից ավելի բարձր կարգ ունեցող փողոցից:

Այն դեպքում, երբ միացվող փողոցներն իրենց կարգով հավասար են, համարակալումն սկսվում է բնակավայրի կենտրոնից` ժամացույցի սլաքի ուղղությամբ ավելի ձախ գտնվող փողոցից:

  1. Նրբանցքների և փակուղիների երկայնքով տեղակայված շենքերի, շինությունների համարակալումն սկսվում է նրբանցքի կամ փակուղու համար հիմնական փողոց հանդիսացող փողոցի կողմից:
  2. Փողոցների հատման տեղում գտնվող շենքերն ու շինությունները համարակալվում են կարգով ավելի բարձր փողոցի նկատմամբ:

Այն դեպքում, երբ շենքերը, շինությունները գտնվում են հավասարազոր փողոցների հատման մասում, համարակալումն իրականացվում է շենքի գլխավոր ճակատի կողմը նայող փողոցի նկատմամբ: Այն դեպքում, երբ անկյան վրա դուրս է գալիս մեկ շենքի երկու հավասարազոր ճակատ, ապա համարակալումն իրականացվում է կենտրոնից սկսվող փողոցի նկատմամբ:

  1. Հրապարակի շրջագծում տեղակայված շենքերը, շինությունները համարակալվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ սկսած հրապարակ մուտք գործող գլխավոր փողոցից՝ կենտրոնի կողմից: Այս դեպքում հրապարակին հարող միջանցիկ փողոցների վրա գտնվող շենքերի համարակալման հերթականությունը պետք է ընդհատվի: Այն դեպքում, երբ հրապարակի շրջագծում տեղակայված շենքն անկյունային է, սակայն ունի գլխավոր ճակատ և համեմատաբար զգալի ձգվածություն` հարակից միջանցիկ փողոցի երկայնքով, ապա համարակալումը կարող է իրականացվել փողոցի, այլ ոչ հրապարակի նկատմամբ:

  2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. Անշարժ գույքը հասցեավորվում է հետևյալ հիմնական սկզբունքներին համապատասխան`

1) հասցեի եզակիություն` նույն բնակավայրում միևնույն գործող հասցեն չի կարող տրամադրվել տարբեր հասցեավորման օբյեկտների.

2) հասցեի որոշակիություն` մեկ հասցեավորման օբյեկտը կարող է ունենալ միայն մեկ գործող հասցե.

3) օբյեկտի հասցեի և աշխարհագրական դիրքի (տեղակայման) համապատասխանություն` հասցեավորման օբյեկտին տրվող հասցեն պետք է առավելագույնս համապատասխանի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտում և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ՝ հասցեավորման օբյեկտի տեղակայմանը, ինչպես նաև պետք է հնարավորություն ընձեռի հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքն առավել հեշտ որոշելու համար:

  1. Հասցե տրամադրվում է`

1) նոր առաջացած (ստեղծված) հողամասերին, (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) շենքերին և շինություններին,

2) հասցեավորված օբյեկտի՝ նոր օբյեկտների բաժանման, ինչպես նաև երկու և ավելի օբյեկտների միավորման դեպքում,

3) նախկինում չհասցեավորված օբյեկտներին,

4) նախկինում հասցեավորված օբյեկտների հասցեները սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

  1. Ժամանակավոր հասցեները ենթակա են հաշվառման:
  2. 31. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից կառուցապատման նպատակով տրամադրվող (ձեռք բերվող) հողամասերին հասցե տրվում է հողամասի տրամադրման մասին որոշման հետ միաժամանակ: Նշված հողամասերը հասցեավորվում են շենքերի, շինությունների հասցեավորման` սույն կարգին համապատասխան: Տրամադրված հողամասերի կառուցապատման ավարտից հետո նոր ստեղծված անշարժ գույքին տրվում է հողամասի հատկացման ժամանակ տրամադրված հասցեն:
  3. 32. Հասցե չի տրամադրվում`

1) կառուցապատման համար չնախատեսված հողամասերին,

2) ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված չկառուցապատված հողամասերին և դրանց վրա կառուցված ոչ բնակելի շենքերին, շինություններին:

  1. 33. Հասցե ունեցող անշարժ գույքի՝ առանձին հասցեավորման օբյեկտների բաժանման դեպքում` անշարժ գույքի առանձնացվող օբյեկտին տրվում է բաժանվող օբյեկտի հասցեն` դրան ավելացնելով կոտորակ և հերթական համար. օրինակ՝ Արշակունյաց 17 հասցեով օբյեկտի բաժանման դեպքում նոր առաջացած օբյեկտների հասցեները կլինեն՝ Արշակունյաց 17 և Արշակունյաց 17/1:

Կոտորակով հասցե ունեցող գույքի բաժանման դեպքում բաժանվող օբյեկտին տրվում է  տվյալ օբյեկտի հասցեն՝ կոտորակից հետո նշելով հերթական հաջորդող ազատ համարը. օրինակ՝ Արշակունյաց 17/1 հասցեով օբյեկտի բաժանման դեպքում նոր առաջացած օբյեկտների հասցեները կլինեն՝ Արշակունյաց 17/1 և Արշակունյաց 17/2, իսկ եթե Արշակունյաց 17/2 հասցեով գրանցված կամ հաշվառված է անշարժ գույք, ապա նոր հասցեն կլինի Արշակունյաց 17/3:

Սույն կետում նշված օբյեկտների միավորման դեպքում` նոր առաջացած հասցեավորման օբյեկտին տրամադրվում է մինչև գույքի բաժանումն ունեցած հասցեն:

  1. Արդեն հասցեավորված 2 օբյեկտի միջև գտնվող անշարժ գույքը հասցեավորվում է` օգտագործելով հասցեավորման օբյեկտին նախորդող օբյեկտի համարը` դրան ավելացնելով կոտորակ և հերթական համար. օրինակ` Կոմիտասի 35 շ. և Կոմիտասի37 շ. միջև գտնվող օբյեկտին տրվում է Կոմիտասի 35/1 շ. հասցեն, իսկ Կոմիտասի 35/1 շ. և Կոմիտասի 37 շ. միջև` Կոմիտասի 35/2 շ. հասցեն:
  2. Հասցե ունեցող 2 կամ մի քանի անշարժ գույքի միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտի հասցեն ձևավորվում է միավորվող օբյեկտների հասցեներից` դրանց առաջին և վերջին համարներն իրարից անջատելով գծիկով` եթե համարներն իրար հաջորդող են, իսկ հակառակ դեպքում` ստորակետով. օրինակ` Թումանյան 21, Թումանյան 23 և Թումանյան 25-ի միավորման դեպքում նոր հասցեավորման օբյեկտին տրվում է Թումանյան 21-25 հասցեն, իսկ Թումանյան 20 շ. NN 5 և 7 բնակարանների միավորման դեպքում` Թումանյան 20 շ., բն. 5, 7:

Նույն կարգով է իրականացվում նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանների կամ շինությունների միավորման հասցեավորումը:

  1. 36. Հողամասին ամրակայված մի քանի շենքերի, շինությունների առկայության դեպքում, որոնք կազմում են անշարժ գույքի մեկ միավոր, այդ միավորին տրվում է մեկ հասցե:
  2. Մայրուղիներին կից անշարժ գույքը հասցեավորելիս նշվում է անշարժ գույքի գտնվելու վայրը՝ մարզը, համայնքը, մայրուղու անվանումը. օրինակ՝ Մ, անշարժ գույքի տեղադիրքը մայրուղու նկատմամբ՝ արտահայտված կիլոմետրերով. օրինակ՝ 86–87-րդ կլիլոմետրեր, անշարժ գույքի համարը և փոստային դասիչը:
  3. Մայրուղիներին կից անշարժ գույքը համարակալվում է մայրուղու ձախ կողմից` կենտ համարներով, իսկ աջից` զույգ համարներով. համարակալումն իրականացվում է մայրուղու սկզբից: Համարակալումն կատարվում է ըստ մայրուղու կիլոմետրերի, օրինակ՝ եթե անշարժ գույքը գտնվում է մայրուղու 86–87-րդ կլիլոմետրերի տարածքում՝ հերթական համարներով:
  4. Համայնքի վարչական սահմաններում գտնվող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են բնակավայրից դուրս, մասնավորապես՝ դաշտերում, բարձրադիր վայրերում, սարերում, և չունեն բնակավայրին կապող հասցեավորված փողոց, այդ շինությունները հասցեավորելիս հասցեի վավերապայմաններում պարտադիր պայման չի հանդիսանում փողոցի նշումը, բավարար է նշել անշարժ գույքի անվանումն ու համարը. օրինակ՝ Կոտայքի մարզ, Առինջ համայնք, թիվ 10 ենթակայան:
  5. Ժամանակավոր հասցեն պարունակում է փողոցի անվանումը և փողոցի վրա տեղակայված` տվյալ տեսակի շինության հերթական համարը (օրինակ` Արշակունյաց պող., N 3 տաղավար կամ N 3 ավտոտնակ), իսկ ինքնակամ կառուցված բնակելի տները հասցեավորվում են օգտագործելով լատինատառ N տառը, հասցեավորման օբյեկտին նախորդող օբյեկտի համարը` դրան ավելացնելով կոտորակ և հերթական համար: Ինքնակամ կառուցված բնակելի տան կարգավիճակի որոշումից հետո (օրինականացում) դրան տրամադրված հասցեն դառնում է հիմնական և հասցեից դուրս է գալիս լատինատառ N տառը ։
  6. Առաջին անգամ հասցեավորվող բնակավայրում հասցեավորման համար հիմք է հանդիսանում տվյալ բնակավայրի կադաստրային քարտեզը:
  7. 42. Այն բնակավայրերում, որտեղ չկան անվանումներ, փողոցները (պողոտաները և այլն) նշվում են թվերով:
  8. 43. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված հասցեավորման աշխատանքներն իրականացվում են համայնքների բյուջեների հաշվին:
  9. 44. Անշարժ գույքը հասցեավորվում է էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազայի հիման վրա, ընդ որում՝

1) հասցեավորման աշխատանքներն իրականացվում են առանձին էլեկտրոնային շերտում,

2) փողոցների անվանումները ներկայացվում են այնպես, որպեսզի ցանկացած դիրքով կարդացվեն ձախից աջ,

3) անշարժ գույքի օբյեկտների համարակալման թվերը ներկայացվում են փողոցին ուղղահայաց:

 

  1. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ,
    ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. 45. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարաններին և անշարժ գույքի առանձին միավորներ կազմող ոչ բնակելի շինություններին (բազմաբնակարան շենքերի բացվածքներ և բնակարանների ընդհանուր մուտքերից առանձնացված մուտք ունեցող այլ ոչ բնակելի տարածքներ) տրամադրվում են առանձին հասցեներ, որոնք ձևավորվում են` շենքի հասցեին ավելացնելով բնակարանի կամ շինության հերթական համարը և «բնակարան» կամ «շինություն» բառը:
  2. 45. Բնակարանները համարակալվում են բազմաբնակարան շենքի ձախակողմյան մուտքից սկսած` բնակարանները համարակալելով ձախից աջ` այնպես, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ մուտքի առաջին բնակարանի համարը լինի նախորդ մուտքի վերջին բնակարանի հաջորդ համարը:
  3. 46. Ոչ բնակելի շինությունները համարակալվում են` սկսած շենքի ճակատային մասի ձախ կողմից:
  4. 47. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանների կամ ոչ բնակելի շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման նպատակով բնակարաններին և շինություններին, սահմանված կարգով հաստատված նախագծի հիման վրա, տրվում են նախնական հասցեներ` սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան:
  5. 48. Շենքի շահագործման ակտի` սահմանված կարգով ձևակերպումից հետո` գույքային իրավունքների պետական գրանցման ժամանակ նախնական հասցեները գրանցվում են որպես բնակարանների և ոչ բնակելի շինությունների հասցեներ, եթե նախնական հասցեներ ստացած միավորները չեն բաժանվել կամ միավորվել` կազմելով անշարժ գույքի նոր միավորներ:
  6. 49. Նախնական հասցեներ ստացած շինությունների միավորման կամ բաժանման դեպքում` նոր առաջացած անշարժ գույքի միավորներին, սույն կարգի 33-35-րդ կետերի դրույթներին համապատասխան, տրվում են նոր հասցեներ:

 

VII. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. 50. Համայնքների տարածքում տեղակայված անշարժ գույքը հասցեավորում են համայնքի ղեկավարները, (այսուհետ` հասցե տրամադրող լիազոր մարմիններ):
  2. 51. Հասցեի տրամադրումը վճարովի է:
  3. 52. Բացառությամբ սույն կարգի 30-րդ և 40-րդ կետերում նախատեսված դեպքերի` անշարժ գույքին հասցե տրամադրելու համար գույքի սեփականատերը կամ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի իմաստով՝ իրավատերը դիմում է ներկայացնում հասցեների տրամադրման լիազոր մարմին:

Դիմումում նշվում են սեփականատիրոջ կամ իրավատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), անշարժ գույքի գտնվելու վայրը, հեռախոսամարը իսկ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն:

Հասցեավորման օբյեկտների բաժանման կամ միավորման դեպքում հասցե տրամադրելու մասին դիմումին կցվում է նաև անշարժ գույքի բաժանմանը կամ միավորմանը վերաբերող հատակագիծը:

Նոր շինությունների հասցեավորման դեպքում հասցեն տրամադրվում է ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 151-րդ կետով նախատեսված դիմումում կատարված համապատասխան նշագրման հիման վրա, առանց հասցեավորման համար առանձին դիմում ներկայացնելու՝ պահպանելով սույն կարգի պահանջները: Դիմումի ձևը տեղադրվում է տվյալ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում):

  1. 53. Հասցե տրամադրող լիազոր մարմինն առավելագույնը 6 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում անշարժ գույքին հասցե տրամադրելու կամ հասցե տրամադրելը մերժելու մասին:
  2. 54. Անշարժ գույքի հասցեի տրամադրումը կարող է մերժվել, եթե`

1) անշարժ գույքի բաժանումը կամ միավորումը թույլատրված չէ օրենքով,

2) օբյեկտն ինքնուրույն գույքային միավոր չէ,

3) ներկայացվել է ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասի հասցե տրամադրելու մասին դիմում:

  1. 55. Հասցե տրամադրող լիազոր մարմինն անշարժ գույքի հասցեավորման դիմումը ստանալուց, կամ իր նախաձենությամբ անշարժ գույքի հասցեավորում իրականացնելուց, կամ փողոցի անվանափոխում կամ անվանակոչում իրականացնելուց առաջ, նախքան համապատասխան որոշում ընդունելը, անշարժ գույքի հասցեների գրանցող լիազոր մարմնին (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե) էլեկտրոնային հարթակի միջոցով ուղարկում է անշարժ գույքի հասցեավորման կամ փողոցի անվանափոխման կամ անվանակոչման հայտ։
  2. Անշարժ գույքի հասցեավորման հայտը օրենսդրությանը համապատասխանելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է, հակառակ դեպքում՝ մերժվում։ Մերժման դեպքում պարտադիր նշվում է մերժման պատճառները՝ հիմնավորումներով։
  3. 57. Հասցեավորման հայտը կարող է մերժվել, եթե`

1) հայտով ներկայացված հասցեն չի համապատասխանում սույն կարգին, կամ դրանով խախտվել է օրենսդրության պահանջները,

2) հասցեն գրանցված է որպես անշարժ գույքի այլ միավորի հասցե,

58․ Անշարժ գույքի հասցեավորման, փողոցի անվանափոխման կամ անվանակոչման հայտը հաստատվելուց (բավարարվելուց) հետո լիազոր մարմինը պարտավոր է որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկել Կադաստրի կոմիտե:

59․ Հասցեի գրանցման արդյունքում անշարժ գույքի հասցեավորման փոփոխությունը անմիջապես արտացոլվում է հասցեների ռեեստրում և հասանելի է դառնում օգտվողների համար։

60․ Հասցե տրամադրող լիազոր մարմնի անշարժ գույքին հասցե տրմադրելու որոշման մեջ պարտադիր պետք է ներառվի անշարժ գույքի փոստային դասիչի վերաբերյալ տվյալներ։

  1. 61. Հասցեավորման հայտը մերժվելու դեպքում հասցեների տրամադրման լիազոր մարմինը 3 աշխատանքային օրյա ժամկետում վերանայում է հասցեավորման հայտը և օբյեկտին այլ հասցե տրամադրելու նոր հասցեավորման հայտ է ներկայացնում:

 

VIII. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄԸ (ՀԱՍՑԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ) ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

 

  1. 62. Անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման համար կարող են հիմք հանդիսանալ`

1) բնակավայրերի կամ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխությունը,

2) որոշակի տարածքում հասցեավորումը սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անշարժ գույքի հասցեավորման կանոնակարգումը (վերահամարակալումը),

3) գրանցում իրականացնող լիազոր մարմնի կողմից հասցեավորման վրիպակներն ուղղելը:

4) հասցեի փոփոխության այլ դեպքերը:

  1. Բնակավայրերի, թաղամասերի, պողոտաների և փողոցների անվանափոխության, շենքերի, շինությունների հասցեների համարների կարգավորման (վերահամարակալման) հետևանքով առաջացած անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման հետ կապված բոլոր փոփոխությունները գրանցվում են հասցեների գրանցման մատյանում՝ անվանափոխության կամ հասցեավորման օբյեկտների վերահամարակալման մասին որոշումների հիման վրա:

Այդ որոշումներն ընդունած լիազոր մարմինը որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն սույն կարգի 58-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում են Կադաստրի կոմիտե:

  1. 64. Անշարժ գույքի օբյեկտների վերահասցեավորման դեպքում օբյեկտի հին հասցեն համարվում է չեղյալ, ընդ որում հնարավոր է չեղյալ համարված հասցեն տրամադրել այլ գույքի:
  2. 65. Անշարժ գույքը վերահասցեավորվում է սույն կարգի 55 – 57-րդ կետով սահմանված անշարժ գույքի օբյեկտներին հասցե տրամադրելու կանոնների համաձայն:

  3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

  1. 66. Անշարժ գույքի հասցեների գրացումն իրականացնում է Կադաստրի կոմիտեն:
  2. Հասցեն գրանցվում է գրանցման միասնական էլեկտրոնային մատյանում:
  3. Ելնելով հասցեների գրանցման առանձնահատկություններից` հասցեները գրանցող լիազոր մարմինը կարող է ընդունել դրանք կարգավորող իրավական ակտեր:
  4. Նոր առաջացած (ստեղծված), այդ թվում` նաև գոյություն ունեցող գույքային միավորների բաժանման կամ միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքի հասցեն գրանցվում է այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում:
  5. Անշարժ գույքի օբյեկտի հասցեն` առանց գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գրանցվում է Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում:
  6. Հասցեների գրանցնան համար հիմք են հանդիսանում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման և համարակալման մասին որոշումները:
  7. Անշարժ գույքի գրանցված նոր հասցեն, ինչպես նաև հասցեում կատարված բոլոր փոփոխությունները սահմանված կարգով արտացոլվում են կադաստրային քարտեզներում:
  8. 73. Հասցեների ռեեստրի տվյալները պահպանվում են անժամկետ` էլեկտրոնային եղանակով
  9. 74. Հասցեների ռեեստրից տեղեկատվությունը տրամադրվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

  1. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. 75. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը արդեն իսկ կայացված հասցեավորման որոշումները կարող են մերժվել, եթե՝

1) անշարժ գույքին տրամադրված հասցեն չի համապատասխանում որոշումը կայացնելու ժամանակահատվածում գործող կարգին կամ օրենսդրության պահանջներին,

2) հասցեն գրանցված է որպես անշարժ գույքի այլ միավորի հասցե:

  1. 76. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում հասցեի գրանցումը մերժվելու դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կասեցվում է:»:

 

  • Քննարկվել է

    25.09.2020 - 10.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5732

Տպել