Հիշել նախագիծը

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «Հոդված 2. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված շինարարության թույլտվությունների հիման վրա նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի նորմերը:
  3. Կառավարությունը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը սահմանում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը: Սույն մասում նշված փաստաթղթերը նոր ստեղծվող կամ նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար համարվում են ներկայացված դրանք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում:»:

 

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    09.09.2020 - 26.09.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5915

Տպել