Հիշել նախագիծը

«Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1354-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգը հաստատելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի ընդունման նպատակն է ստեղծել մեխանիզմներ հանրակրթության ոլորտում կառավարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ գործունեության որակի բարձրացման, լավագույն փորձի խրախուսման և տարածման համար:

 

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող լուծումներն ուղղված են նպաստել հանրակրթության ոլորտում գործող տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը: Տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի մրցույթների անցկացման փորձը ցույց է տալիս, որ դրանք առավելապես ուղղված էին առավելապես գնահատել հանրակրթության ոլորտի աշխատակիցների տարիների արդյունքը, ավելին՝ հաշվի առնելով կրթության ոլորտում վարձատրության չափը՝ հաճախ նաև գործնականում դառնում էին սոցիալական խնդրի լուծման գործիք։ Այնուամենայնիվ կարևոր է, որպեսզի խրախուսման քաղաքականությունը, բացի նյութական խրախուսման բաղադրիչից, կիրառվող գործիքակազմով հնարավորություն տա նաև ներդնել մանկավարժության, կրթության կառավարման, օժանդակ այլ գործառույթների նորարար մեթոդներ, կիրառել և տարածել հաջողված փորձը։ Այս նպատակով անհրաժեշտ է վերափոխել տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը՝ շեշտադրելով լավագույն ծրագրային առաջարկները տարբեր անվանակարգերում, որոնք նաև կխրախուսվեն և հնարավորություն կստանան իրացվելու։ Արդյունքում պետությունը հնարավորություն կստանա ներդնելով միջոցները՝ հավելյալ արդյունք ստանալ՝ պահպանելով հանրակրթության աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, սակայն դրան հավելելով նաև վերջիններիս ստեղծարարությունն ու նորարարությունը խթանող գործիքները։ Կարևոր է, որ առաջարկվող փոփոխությամբ ուսուցիչները, տնօրենները և մյուս աշխատակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանները։

 

  • Կարգավորման առարկան

«Տարվա լավագույնները» մրցույթի հիմնական խնդիրներն են.

1 Խրախուսել կրթական, առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:

2) Խրախուսել ստեղծագործական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը:

3) Խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ վերջիններիս հեղինակության բարձրացմանը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Խրախուսման նոր գործիքներ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների, տնօրենների և այլ աշխատակիցների արդյունավետ և նորարար մասնագիտական գործունեության համար:

  • Քննարկվել է

    08.09.2020 - 24.09.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5712

Տպել

Առաջարկներ`

Գրիգոր Ղարիբյան

14.09.2020

Հարգելի հեղինակներ , ես կողմ եմ այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծին: Հարգանքով , Ճյուղային արհմիության նախագահ Գրիգոր Ղարիբյան

Գայանե Սաֆարյան

10.09.2020

Առաջարկում եմ մասնակցության համար տվյալ ոլորտում զբաղվածության պարտադիր շեմը 2 տարվա փոխարեն սահմանել՝ առնվազն 5 տարի:

Գայանե Սաֆարյան

10.09.2020

Առաջարկում եմ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռնել նաև փոխտնօրեններին:

Տեսնել ավելին