Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1354-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգը հաստատելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Գրիգոր Ղարիբյան 10.09.2020 09:17:35 Շնորհակալություն այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծը շրջանառելու համար : Առաջարկում եմ մրցույթային հանձնաժողովում ընդգրկել նաև Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչին: Հարգանքով , Ճյուղային միության նախագահ Գրիգոր Ղարիբյան
2 Գրիգոր Ղարիբյան 14.09.2020 11:35:29 Հարգելի հեղինակներ , ես կողմ եմ այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծին: Հարգանքով , Ճյուղային արհմիության նախագահ Գրիգոր Ղարիբյան
3 Անուշ Համբարձումյան 10.09.2020 14:07:25 Շնորհակալություն հրաշալի գաղափարի համար:Խնդրում եմ հստակեցնել եթե խմբով ներկայացնեն աշխատանք,ապա խմբի յուրաքանչյուր անդամ առանձին խրախուսվու՞մ է:
4 Գայանե Սաֆարյան 10.09.2020 15:38:02 Առաջարկում եմ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռնել նաև փոխտնօրեններին:
5 Գայանե Սաֆարյան 10.09.2020 15:45:09 Առաջարկում եմ մասնակցության համար տվյալ ոլորտում զբաղվածության պարտադիր շեմը 2 տարվա փոխարեն սահմանել՝ առնվազն 5 տարի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: