Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի

  N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության

որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում տվյալ տարվա համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը չիրացնելու կամ դրանից հրաժարվելու գործընթացը կարգավորելու, ինչպես նաև մի շարք տեխնիկական բնույթի հստակեցումներ կատարելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   Կառավարության 22.08.2019թ. N 1091-Ն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման ծրագրի 4-րդ կետի համաձայն՝ ծրագիրը չի գործում մինչև որոշումն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա, ինչպես նաև զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի վրա: Այս դրույթը որոշակի տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տալիս, քանի որ մեկնաբանվում է նաև, որ ծրագիրը կարող է գործել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների կամ զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման այլ պայմանագրի վրա, ինչը չի համապատասխանում ծրագրի 4-րդ կետի էությանը և անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել այդ կետի դրույթները:

       Հիփոթեքային վարկավորման ծրագրի 6-րդ կետի պահանջների համաձայն՝ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը, ընդ որում՝ բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահ­ման­ված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցությունը ցու­­­­ցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում: Ծրագրի 7-րդ կետի 1-ին ենթակետում սահմանվում է պետության կողմից ֆինանսավորվող կանխավճարի չափը, որը սակայն հստակության ապահովման առումով հղում չի պարունակում ծրագրի 6-րդ կետում սահմանված առավելագույն չափին, ինչը ևս որոշակի տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տալիս:

      Զինծառայողների վարկավորման կարգի 6-րդ կետի համաձայն ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած զինծառայողի կողմից ներկայացվող տեղեկությունների շարքում նշվում են նաև զինծառայողի ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալները, սակայն դրանք որևէ էական նշանակություն չունեն ծրագրի ընտրության գործընթացում և փաստացի ավելորդ ծանրաբեռնում են ծրագրի մասնակիցների ռեեստրը, որի կապակցությամբ նպատակահարմար է, որպեսզի զինծառայողի կողմից ներկայացվեն նրա ընտանիքի միայն այն անդամի վերաբերյալ տվյալները, ով հանդիսանում է համավարկառու:

      Զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի կիրառման ընթացքում տվյալներ են ստացվել ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողներից, որ վերջիններս ցանկանում են հրաժարվել իրենց իրավունքից՝ հօգուտ վիճակահանությանը մասնակցած, սակայն առանց նշման թերթիկ հանած այլ զինծառայողի: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել նման դեպքերը, ինչպես նաև հստակեցնել տվյալ տարվա ընթացքում ծրագրից օգտվելու վերջնաժամկետը, որը լրանալուց և այդ ընթացքում զինծառայողի կողմից հիպոթեքային վարկավորման պայմանագրով բնակարան կամ բնակելի տուն ձեռք չբերելու կամ բնակելի տուն չկառուցելու դեպքում տվյալ տարվա ծրագիրը զինծառայողի համար դադարում է:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու պայմանները, պետության կողմից կանխավճարի հատկացման ձևով պետական աջակցության չափը, ծրագրին մասնակցելու դիմում ներկայացրած զինծառայողների կողմից իր ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու, ծրագրի շրջանակներում տվյալ տարվա համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը չիրացնելու կամ դրանից հրաժարվելու հետ կապված հարաբերությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը, հնարավորություն կնձեռի տվյալ տարում ծրագրին լրացուցիչ մասնակցելու նաև այն զինծառայողներին ովքեր տվյալ տարվա վիճակահանության արդյունքներով չեն ընտրվել որպես ծրագրի մասնակից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի

  N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

      Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի

  N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

 

    Որոշման նախագծի ընդունումը 2020 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի

  N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

   Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Քննարկվել է

    24.08.2020 - 08.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5543

Տպել

Առաջարկներ`

Արամ Ճուղուրյան

31.08.2020

Քանզի անհրաժեշտություն է առաջացել սույն որոշման մեջ փոփոխությունների՝ առաջարկում եմ սույն որոշման շահառուների մեջ ներառել սահմանամերձ համայնքնռրի բնակիչ հանդիսացող շարքային կազմի պայմանագրայիններին իրենց համայնքներում կացարան ձեռք բերելու համար։Սա պետական բյուջեի վրա մեծ բեռ չի առաջացնի և կուժեղացնի մեր սահմանները։

Տեսնել ավելին