Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2020 թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

       1) որոշման 1-ին հավելվածում՝

       ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

      «4. Ծրագրի գործողությունը չի տարածվում օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա, ինչպես նաև զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման այլ պայմանագրի վրա:».

       բ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «կազմում է 10%» բառերը փոխարինել «կազմում է բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10%-ը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10%-ը,» բառերով.

       գ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «արժեքի 10%-ը» բառերը փոխարինել «ձեռքբերման պայմանագրային արժեքի 10%-ը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10%-ը,» բառերով.

       դ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 10%-ը» բառերը փոխարինել «բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10%-ը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10%-ը,» բառերով.

      2) որոշման 2-րդ հավելվածում՝

      ա. 6-րդ կետի առաջին նախադասությունում և 1-ին ենթակետում «ընտանիքի» բառից հետո լրացնել «՝ համավարկառու հանդիսացող» բառերը.

      բ. լրացնել 10.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «10.1. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն զինծառայողին տրված տեղեկանքն ուժի մեջ է ոչ ավելի, քան տեղեկանքի տրման օրացուցային տարվա մինչև դեկտեմբերի 20-ը, որը լրանալու դրությամբ զինծառայողի կողմից սույն կարգ 11-րդ կետում նախատեսված պայմանագիրը պատասխանատու ստորաբաժանում չներկայացվելու դեպքում պատասխանատու ստորաբաժանման կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրառում է կատարվում ծրագրի մասնակիցների ռեեստրում՝ տվյալ զինծառայողի համար սույն կարգով սահմանված վարկավորման ծրագիրը դադարած լինելու մասին: Տեղեկանքի տրման օրվանից եռամսյա ժամկետում զինծառայողը կարող է հրաժարվել ծրագրին մասնակցելու իրավունքից՝ դիմում ներկայացնելով համապատասխան մարմնի ղեկավարին և հետ վերադարձնելով տրված տեղեկանքը: Եթե ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների քանակը չի գերազանցում տվյալ տարվա վարկավորման ծրագրի շրջանակում վիճակահանությանը մասնակցած և առանց նշման թերթիկ հանած զինծառայողների թվին, ապա վերջիններիս պատասխանատու ստորաբաժանման կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ այդ մասին անհրաժեշտ գրառում կատարելով ծրագրի մասնակիցների ռեեստրում, իսկ եթե առանց նշման թերթիկ հանած զինծառայողների քանակը գերազանցում է ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների թիվը, ապա առանց նշման թերթիկ հանած զինծառայողների մասնակցությամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր վիճակահանություն՝ սույն կարգի 9-րդ կետի պահանջների համաձայն:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    24.08.2020 - 08.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5544

Տպել

Առաջարկներ`

Արամ Ճուղուրյան

31.08.2020

Քանզի անհրաժեշտություն է առաջացել սույն որոշման մեջ փոփոխությունների՝ առաջարկում եմ սույն որոշման շահառուների մեջ ներառել սահմանամերձ համայնքնռրի բնակիչ հանդիսացող շարքային կազմի պայմանագրայիններին իրենց համայնքներում կացարան ձեռք բերելու համար։Սա պետական բյուջեի վրա մեծ բեռ չի առաջացնի և կուժեղացնի մեր սահմանները։

Տեսնել ավելին