Հիշել նախագիծը

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արամ Անտոնյան 25.08.2020 16:39:44 Գյուղական շատ համայնքներում չկան համայնքների ղեկավարների տեղակալներ։ Այս դեպքում ո՞վ է լինելու աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը)։
2 Արամ Ճուղուրյան 25.08.2020 21:02:46 Առաջարկում եմ նախագծում ներառել խոշորացված համայնքների մասով վարչական ղեկավարի կամ այլ լիազորված անձի մասով հստակեցում, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա նախագծում լրացում կատարելու։
3 Հայկ Հովհաննիսյան 25.08.2020 22:59:52 Հետաքրքիր առաջարկ է, կարելի է այս առումով ուսումնասիրել Չինաստանի փորձը։ Մեր մասով ասեմ, որ փոփոխությունն ընդունվելու դեպքում, կարիք կլինի այլ փոփոխությունների, մասնավորապես խոսքս վերաբերվում է համայնքների ղեկավարների տեղակալների՝ զինված ուժերում հրամանատարական պաշտոններում ծառայած լինելուն։ Հակառակ դեպքում կարծում եմ, որ աշխարհազորային զորամասերի և ստորաբաժանումների կառավարումը կարող է ձախողվել։
4 Արամ Յաղուբյան 02.09.2020 13:19:59 Գյուղական համայնքներում ԳՈՒՄԱՐՏԱԿ՝ մինչև 150 մարդ հաշվով հավաքագրել գործնականում հնարավոր կլինի ոչ միշտ: Երևան քաղաքում գրանցված է 1 մլն ավել բնակիչ: Պետք է բաժանել ըստ վարչական շրջանների: Իսկ արդյոք ՀՐԱՄԱՆԱՏԱՐ նշանակվող անձը ՊԻՏԱՆԻ՞ է զինծառայության կամ անցել է արդյոք զինծառայություն, ունի արդյոք փորձ՞՞՞: Պետք է լինի առանձին պայմանական հաստիք՝ պահեստազորի սպայի նշանակմամբ, ընդ որում՝ ՎԱՇՏԻ հրամանատար կարող է լինել կապիտանից մայորը, ԳՈՒՐԱՄՐՏԱԿԻ հրամանատար՝ մայոր կամ փոխգնդապետ: Իսկ մտածել եք բուժապահովման մասին՞՞՞՞:
5 Արամ Յաղուբյան 02.09.2020 13:23:17 Իսկ պահեստազորը՞: Առաջարկում եմ զինվորական նեղ մասնագիտություն ունեցող պահեստազորայիններին չընդգրկել աշխարհազորի կազմի մեջ՝ միայն հրաձիգներին, կապավորներին, որոշ կատեգորիայի բուժաշխատողներ և այլն:
6 Արամ Յաղուբյան 02.09.2020 13:23:17 Աշխարհազորի կազմի մեջ ընդգրկել ըստ տարիքային ցենզի՝ 1-ին հերթ - մինչև 45 տարեկան, 2-րդ հերթ՝ 45-ից բարձր:
7 Արամ Յաղուբյան 02.09.2020 13:25:48 Հիմա զենքը զորամասում պահելու հետ կապված: Եթե ես լինեմ ազերի հրամանատարը, առաջին հերթին հրետանային կրակով խոցելու եմ զորանոցները, որտեղ պահվում են նաև աշխարհազորի զենքերը: Մյուս հարցը՝ դեպի զորանոց հարևան գյուղից շտապող խումբը ընկավ թշնամու դիվերսիոն խմբի ծուղակը՝ ինչ եք անելու՞՞: Մորթվելու են՞՞՞: Եթե չեմ սխալվում, ամեն գյուղում կա ոստիկանական հենակետ: Իսկ այնտեղ նաև զենք են պահում, չէ՞: Քննարկեք այդ հնարավորությունը:
8 Արամ Յաղուբյան 02.09.2020 13:27:57 Մյուս գործնական հարցը: Օրինակ, Թալինի որևէ գյուղի աշխարհազորայինները հավաքվում են և ուղարկվում Տավուշ: Որտեղ են զենք ստանալու՞՞՞: Տավուշում՞՞՞: Բա որ վաղն էլ կարիք լինի ուղարկել Սյունիք՞՞: Վերջի վերջո յուրաքանչյուրին կոնկրետ զենք եք չէ ամրագրելու՞: Զենքը պետք է լինի տեղում!!!!!!