Հիշել նախագիծը

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
   «2. Քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների կողմից համապատասխան համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:
      ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
  «3) ապահովում է համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի և (կամ) գումարտակի համալրումն աշխարհազորայիններով՝ համապատասխան համայնքում հաշվառված քաղաքացիներից:»:
      ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
      1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
    2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • Քննարկվել է

    24.08.2020 - 08.09.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1550

Տպել

Առաջարկներ`

Արամ Յաղուբյան

02.09.2020

Մյուս գործնական հարցը: Օրինակ, Թալինի որևէ գյուղի աշխարհազորայինները հավաքվում են և ուղարկվում Տավուշ: Որտեղ են զենք ստանալու՞՞՞: Տավուշում՞՞՞: Բա որ վաղն էլ կարիք լինի ուղարկել Սյունիք՞՞: Վերջի վերջո յուրաքանչյուրին կոնկրետ զենք եք չէ ամրագրելու՞: Զենքը պետք է լինի տեղում!!!!!!

Արամ Յաղուբյան

02.09.2020

Հիմա զենքը զորամասում պահելու հետ կապված: Եթե ես լինեմ ազերի հրամանատարը, առաջին հերթին հրետանային կրակով խոցելու եմ զորանոցները, որտեղ պահվում են նաև աշխարհազորի զենքերը: Մյուս հարցը՝ դեպի զորանոց հարևան գյուղից շտապող խումբը ընկավ թշնամու դիվերսիոն խմբի ծուղակը՝ ինչ եք անելու՞՞: Մորթվելու են՞՞՞: Եթե չեմ սխալվում, ամեն գյուղում կա ոստիկանական հենակետ: Իսկ այնտեղ նաև զենք են պահում, չէ՞: Քննարկեք այդ հնարավորությունը:

Արամ Յաղուբյան

02.09.2020

Աշխարհազորի կազմի մեջ ընդգրկել ըստ տարիքային ցենզի՝ 1-ին հերթ - մինչև 45 տարեկան, 2-րդ հերթ՝ 45-ից բարձր:

Տեսնել ավելին