Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

 

ՈՐՈՇՈւՄ

 

--------- ---------------- 2020  թվականի  N    - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID 19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

«           » «   » -ի N     -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն)զբաղվածության պետական գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց (այսուհետ` շահառու) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները։
  2. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատանքի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմումն է՝ գործազուրկ անձանց զբաղվածության ապահովման միջոցով։
  3. Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն գործազուրկները, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, և տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը:
  4. Ծրագրում ընդգրկվել չեն կարող այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ:
  5. Շահառուին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`
  • նա հաշմանդամություն ունեցող անձ է,
  • նա ունի երեխա(ներ),
  • նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:
  1. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ գործազուրկի կարգավիճակ ստացած անձին։
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագիրն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի (այսուհետ` ԲՍՓԳ) տարածքային մարմինների կամ ԲՍՓԳ-ի վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:
  3. Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին տրվում է միանվագ փոխհատուցում` 250.0 հազար դրամի չափով։

 

  1. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈւՄԸ

 

  1. Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
  2. Ծրագրի իրականացման մասին տեղեկատվությունն արտացոլվում է գրասենյակի պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգում: Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:
  3. Տարածքային կենտրոնը ծրագիրն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան երկրորդ աշխատանքային օրը և յուրաքանչյուր հաջորդ ամսվան նախորդող ամսվա վերջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում բոլոր համագործակցող գործատուներին էլեկտրոնային փոստի և առցանց կապի այլ միջոցներով ուղարկում է ամփոփ տեղեկատվություն ծրագրի պայմանների մասին:
  4. Գործատուն էլեկտրոնային եղանակով, փոստային ծառայության միջոցով կամ անձամբ տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրի մասնակցության հայտ` նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկությունները (հասցեն, հեռախոսահամարը, այդ թվում՝ բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն)՝ միաժամանակ կցելով իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին հայտը:
  5. Տարածքային կենտրոնը գործատուի մասնակցության մասին հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է տեղեկատվական համակարգում և դրա մասին տեղեկացնում գրասենյակին:
  6. Գրասենյակը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղ(եր)ը ծրագրի աջակցությամբ համալրելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կատարում է ծրագրում ընդգրկման ենթակա շահառուների ընտրություն` հիմք ընդունելով սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված առաջնահերթությունները և ըստ առաջնահերթությունների հերթականության՝ ձևավորում է ծրագրում ընդգրկման ենթակա շահառուների ցուցակը (այսուհետ՝ ցուցակ) և ուղարկում համապատասխան տարածքային կենտրոններ:
  7. Ցուցակում ընդգրկված և տարածքային կենտրոն ներկայացած շահառուին տարածքային կենտրոնը հեռավար եղանակով տրամադրում է ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:
  8. Տարածքային կենտրոնը գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված շահառուների մասին տեղեկատվությունը, ուղղորդման ենթակա շահառուների թիվը:
  9. Տարածքային կենտրոնը, գործատուի հետ համաձայնեցնելով ուղղորդման ենթակա շահառուների թիվը, օրն ու ժամը, գործատուի մոտ է ուղղորդում շահառուներին` ըստ ցուցակում նշված առաջնահերթությունների:
  10. Գործատուի մասնակցության հայտը չեղարկվում է`
  • գործատուի պահանջով կամ՝
  • եթե նրա մոտ առկա թափուր աշխատատեղը համալրվում է շահառուի կողմից՝
  • եթե գործատուն հրաժարվում է աշխատանքի ընդունել ցուցակում ընդգրկված շահառու(ներ)ին:
  1. Տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված շահառուին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու դեպքում գործատուի, տարածքային կենտրոնի և շահառուի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` երեք օրինակից՝ օրինակելի ձևին համապատասխան:
  2. Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ծրագրի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման հաջորդօրը:
  3. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն կամ ուղարկում էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:
  4. Շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային առնվազն ապահովելով շահառուի 12 ամսվա զբաղվածությունը:
  5. Տարածքային կենտրոնը ծրագրի վերաբերյալ համապատասխան առաջարկի, շահառուի կողմից առաջարկի ընդունման կամ չընդունման, ինչպես նաև գործատուի կողմից շահառուին աշխատանքի չընդունելու վերաբերյալ նշումներ է կատարում անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում` դրան կցելով ուղեգիրը, իսկ դրա բացակայության դեպքում` էլեկտրոնային փոստի միջոցով ստացված համապատասխան հաղորդագրությունը:
  6. Սույն կարգի 21-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն էլեկտրոնային եղանակով գրասենյակ է ուղարկում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` Ձև 1-ին համապատասխան:
  7. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարություն է ներկայացնում Ձև 2-ին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
  8. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրասենյակի կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գրասենյակի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:
  9. Գրասենյակը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:
  10. Նախարարությունը գրասենյակից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է գրասենյակին:
  11. Գրասենյակը նախարարությունից հաստատված ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգ:
  • Գրասենյակն իր անվամբ բացված հաշվի համարին գումարն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:
  1. Ծրագրի շրջանակներում գործատուին տրամադրված փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`
  • գործատուի կողմից, եթե սույն կարգի 20-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ՝ մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.
  • ծրագրի շահառու հանդիսացող անձի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) կողմից, եթե սույն կարգի 20-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ` մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը, կամ անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

 

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 ------------------------
(կնքման վայրը)

 «      » ------------------ 20---- թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գրասենյակի ---------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

 

ի դեմս տնօրեն ----------------------------------- - ի, որը գործում է --------------------------------

                              (ազգանունը, անունը)                                                                 (կանոնադրության կամ լիազորագրի)

--------------------------------------  հիման վրա, մի կողմից,

   

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------ հիման 

                                           (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

վրա, մյուս կողմից, և

 

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(գործազուրկի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

 

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով սույն որոշմամբ սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

  1. Պայմանագրի առարկան Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում Շահառուին աշխատանքի տեղավորման դեպքում Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցումն է:
  2. Պայմանագրով Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իսկ Շահառուն ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով, իսկ Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում միանվագ փոխհատուցում՝ Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

 

  1. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝
  • ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,
  • Գործատուին վճարել փոխհատուցում` Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում,
  • չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,
  • Շահառուի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել հավելվածով սահմանված համապատասխան նշումները,
  • չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
  1. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝
  • Շահառուից և Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունները հաստատել Պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում` հավելվածի 19-րդ և 22-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան,
  • պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը` հավելվածի 31-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը` հավելվածի 31-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում,
  • իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:
  1. Գործատուն պարտավորվում է՝
  • Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ հավելվածի 19-րդ և 22-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան,
  • աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,
  • աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 11-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,
  • Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը, այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,
  • հավելվածի 19-րդ և 22-րդ կետերում նշված ժամկետները չպահպանելով Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամբողջությամբ վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարը՝ հավելվածի 31-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում:
  1. Գործատուն իրավունք ունի՝
  2. պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,
  3. Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում Շահառուին աշխատանքի տեղավորման դեպքում Տարածքային կենտրոնից ստանալ փոխհատուցումը,
  4. պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,
  5. Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն` «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,
  6. Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,
  7. իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:
  8. Շահառուն պարտավորվում է.
  9. Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,
  10. Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ հավելվածի 19-րդ և 22-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան,
  11. հավելվածի 19-րդ և 22-րդ կետերում նշված պահանջները չպահպանելով աշխատանքից ազատվելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,
  12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամբողջությամբ վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը՝ հավելվածի 31-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում:
  13. Շահառուն իրավունք ունի.
  • Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,
  • Տարածքային կենտրոնից պահանջել զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել հավելվածով սահմանված համապատասխան նշումները,
  • Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի,
  • Գործատուից պահանջել ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ հավելվածի 19-րդ և 22-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան,
  • Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,
  • Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 11-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,
  • իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Պայմանագրի համաձայն` Գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը կազմում է ------------------   (------------------------------)   ՀՀ

(թվերով)

                            (բառերով)

Դրամ:

  1. Պայմանագրի 9-րդ կետում նշված գումարը Գործատուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում հավելվածով սահմանված ժամկետում:

 

  1. I ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

  1. Գործատուն և Շահառուն, հաշվի առնելով Գործատուի կողմից Տարածքային կենտրոնին ներկայացված հայտում նշված թափուր աշխատատեղի բնութագիրը և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կարևորելով աշխատանքային հարաբերությունների կայունությունը և աշխատանքային հարաբերություններում կողմերի իրավահավասարությունը, հայտնում են իրենց պատրաստակամությունը և համաձայնությունն առ այն, որ՝
  • Շահառուն Գործատուի մոտ ընդունվելու է աշխատանքի ------------------------

                                                                                          (ժամկետը՝ բառերով)

ժամկետով, ----------------------------------------------------------------------------, որպես

                       (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը` առկայության դեպքում)

--------------­­­­­-----------------------------------------------------------------------------------------

                                                                                       (պաշտոնի անվանումը)

  • Գործատուի մոտ Շահառուն աշխատանքը սկսելու է -----------------------------,

                                                                                                                                                           (օրը, ամիսը, տարին)

 

  • Շահառուի համար սահմանվելու է՝ ----------------------------------------------------,

  (աշխատաժամանակի տեսակը` նորմալ, կրճատ, ոչ լրիվ)

 

աշխատաժամանակ, որը կազմելու է՝ -----------------------------------------------------------,

         (աշխատաժամանակը՝ կրճատ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում)

 

  • Շահառուի աշխատավարձի չափն աշխատանքի ընդունելիս սահմանվելու է՝ -----------------------------------------------------------------------------------------------------------,

                          (թվերով և բառերով, կամ աշխատավարձի չափը որոշելու ձևը)

 

  • աշխատանքի այլ պայմանները որոշվելու են Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
  1. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
  2. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈւՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

  1. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ
  • Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,
  • Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,
  • պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,
  • Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունք,
  • Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈւԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
  2. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈւՅԹՆԵՐ

 

  1. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:
  2. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
  3. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:
  5. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:
  6. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է հավելվածի 19-րդ և 22-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:
  7. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ հավելվածի պահանջներին և Պայմանագրի 11-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան, կամ Գործատուն կամ Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:
  8. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից Գործատուին, Շահառուին և Տարածքային կենտրոնին տրամադրվում է մեկական օրինակ:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն՝


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության զբաղվածության պետական

գրասենյակի-----------------------------------------

                    (Տարածքային կենտրոնի անվանումը)

 տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------

Էլ. փոստ -------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------

ի դեմս -------------------------------------------------

----------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 -------------------------------------------------

                            (ստորագրություն)

 

Կ.Տ.        -------- -------------------------- 20-----թ.

 

  Գործատու

--------------------------------------------------------

                        (Գործատուի անվանումը)

 

Գտնվելու վայրը՝ ----------------------------------------

Հեռ. ---------------------------------------------------------

Էլ. փոստ ---------------------------------------------------

Հ/հ -----------------------------------------------------------

ՀՎՀՀ -------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------

-------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

Կ.Տ.        -------- -------------------------- 20-----թ.

 

 

Շահառու

 --------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը ------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------

Էլ. փոստ --------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------

 (ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝  ներկայացուցչի անունը, ազգանունը)

 

----------------------------------------------------------------

 (Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

-------- -------------------------20------թ.

 

ՁԵՎ 1

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

20     թ.----------------------------------

 

 

Հ/Հ

Գործատու

Ծրագրում ընդգրկված անձի անուն,ազգանուն, հայրանուն

Ընդամենը փոխհատուցվող գումարի չափը (դրամ)

Պայմանագրի ընդհանուր գումարը (դրամ)

 

 

Անվանումը

ՀՎՀՀ

Բանկային հաշվի համարը

Կնքված եռակողմ պայմանագրի համարը          

 Պայմանագրի կնքման ամսաթիվը, սկիզբը և ավարտը           

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 1

 

 

 

 

 

 

 

  

 

 

 2

 

 

 

 

 

 

 

  

 

 

Ընդամենը 

 

 

 

             

            Զբաղվածության __________________________________   տարածքային կենտրոն

 

(տարածքային կենտրոնի անվանումը)

           

 

         

 

                                               

  Կենտրոնի տնօրեն         -------------------------------         --------------------------------------

                                                  (ստորագրություն)                           (անուն, ազգանուն)

  

Կ.Տ.                                                                                                             

 «____»   «____________» 20     թ.


ՁԵՎ 2

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

20     թ.----------------------------------

Հ/Հ

Զբաղվածության տարածքային   կենտրոնի անվանումը

Ծրագրում ընդգրկված անձանց թվաքանակը   

Պահանջվող գումարի չափը (դրամ)                                             

1

2

3

4

1

 

 

  

 2

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

Զբաղվածության պետական

գրասենյակի պետ`                _______________                _______________________           

                                                          (ստորագրություն)                             (անուն, ազգանուն)

Կ.Տ.

 

 

Կատարող`                           _______________                _______________________           

                                                          (ստորագրություն)                               (անուն, ազգանուն)

 

 

«____»   «____________»  20     թ.

 

 

 

  • Քննարկվել է

    03.08.2020 - 18.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1514

Տպել

Առաջարկներ`

Վիվառո

16.08.2020

1. Թույլատրել որ նույնիսկ պայմանագիրը խզած գործատուհի հետ նորից պայմանագիր կնքելուց օգտվել ծրագրից, հակառակ դեպքում COVIDI-19 ծրագիր չէ: 2. Սահմանվել է ծրագրի շահառուների առաջնահերթույուն, բայց դա հավանաբար ճիշտ է, որ բիզնեսը որոշի ըստ աշխատատեղի առաջնահերթությունից: 3.Հայաստանում հիմա աշխատում են մեծ քանակի հնդիկներ, որոնք հիմնականում իրականացնում են բանվորական գործեր, կարելի է ասել ամեն քայլափոխին տեսնում ենք խանությներում, ռեստրոաններում, այգիներում և այլն, որոնց մեծ մասը հավանաբար աշխատում է ստվերային դաշտում: Համավարակի պայմաններում գործատուների համար առավել շահեկան է վերցնել գործի 68000 դրամով հնդիկի, այլ ոչ թե 120000 դրամով հայի:Նույնիսկ այս ծրագրի պայմաններում տնտեսվարողի կողմից ոչ շահեկան է այս ծրագիրը: Առաջարկում եմ այս կապը փաստելով նաև համապատասխան ծրագիր իրականացնել այդ աշխատատեղերը համալրելու հայերով:

Ararat Ezekyan

16.08.2020

Սա աջակցության ծրագիր չէ, այլ լավ հաշվարկված պարտքով գումար՝ բացատրեմ: Հայաստանում գոնե գոյատևելու համար ամսական պետք է ստանաս 100.000 դրամից ոչ քիչ գումար, որի դեպքում ամսական եկամտահարկը կլինի ոչ պակաս 21000 դրամ , իսկ տարեկան 250.000: Այսինքն հիմա , ես որպես գործատու ծրագրից օգտվելուց պետք է աշխատողին ապահովեն աշխատանքով 1 տարի շարունակ: Ներկա տնտեսական վիճակը նույնիսկ թույլ չի տալիս կանխատեսել լավատեսորեն, ուր մնաց աշխատող պահել: Կարծում եմ ծրագրից կօգտվեն այն կազմակերպույունները, որոնք համավարակի պայմաններում առավել ակտիվացել է բիզնեսի շահութաբերությունը, իսկ ովքեր իրոք կարիք ունեն ոտքի կանգնելու չեն օգտվի: Եթե ծրագիրը աջակցություն է գործատուին, ապա թող ցանկացած գործատու ով հայտ է ներկայացրել նոր աշխատողի հարկայինում միանգամից իր համաձայնությամբ ստանա այդ գումարը և պարտավորությունը լինի ոչ թե մեկ տարի այլ 6 ամիս:

Armen Akopyan

09.08.2020

Խնդրում եմ պարզաբանել տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված շահառուին առնվազն մեկ տարի (12) իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետ հասկացությունների տարբերությունը որն է։ Առաջարկում եմ սեզոնային աշխատանքի ժամկետը սահմանել առնվազն 6 ամիս։ Անդրադառնալով տրամադրված փոխհատուցման գումարի վերադարձման հիմքերին գտնում եմ, որ անիրատեսական է նման մոտեցումը մասնավորապես աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման դեպքում։ Քանի որ հակասում է ՀՀ աշխատնքային օրենսդրության սկզբունքներին մասնավորապես ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը ու աշխատանքի ազատության, ներառյալ` աշխատանքի իրավունքի սկզբունքներին։ Անտրամաբանական է այն մոտեցումը երբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում աշխատողը իսկ գործատուն ով պարտաճանաչ կատարել է իր պայմանագրային պարտականությունները պետք է զրկվի տրամադրված անմրցունակ անձանց տեղավորման միանվագ աջակցությունից վերադարձնելով այն։ Ի դեպ տրամադրված գումարը դա ամսական եկամտահարկի չափով հաշվարկված 25000 ՀՀ դրամն է մեկ տարվա համար։ Կարծում եմ, որ պետք է վերանայել շեմը և սահմանել առնվազն 50000 ՀՀ դրամ որպիսի լուծել գործազրկության հարցը շահավետ պայմաններ ստեղծել ոչ միայն աշխատողի համար այլ նաև գործատուի։

Տեսնել ավելին