Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխության իրականացումն է և ցանկի համալրումը, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցման ներկայացնելու հանգամանքով:

Առաջնորդվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2009 թվականի փետրվարի 11-ի N 34 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 599-Ա/2 հրամանով ստեղծված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի 2020 թ. մարտի 11-ին կայացած նիստի որոշմամբ՝ առաջարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով հայտ պատրաստել «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով: Նշյալ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտություն է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում տարրի վերաբերյալ առկա տեղեկատվության թարմացումը, միևնույն ժամանակ ցանկը նոր արժեքներով համալրումը:

  • Քննարկվել է

    03.08.2020 - 22.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5816

Տպել