Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.02.2024 - 27.02.2024

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը:
0 902

Քննարկվել է 11.10.2022 - 26.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն Նախագիծն ապահովում է նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման շարունակականությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի և նյութերի պաշարների ապահովմամբ։ Որոշման հավելված N 3-ով սահմանված սահմանաչափերը գերազանցելու դեպքում ռազմավարական պաշարների ցանկում ընդգրկված ապրանքներ (այսուհետ՝ Ապրանք) ներմուծող կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարներ կուտակելու պարտավորություն ստանձնելու վերաբերյալ վերը նշված կազմակերպությունների ժամանակին իրազեկումն ապահովելու նպատակով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Որոշման հավելվածի 3-րդ կետում:  
0 2572

Քննարկվել է 15.06.2022 - 01.07.2022

«Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:
0 2825

Քննարկվել է 11.10.2021 - 27.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք հարցեր, որոնք կապված են քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքերին: Մասնավորապես՝ նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և այն, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերի Արցախի Հանրապետության որոշ քաղաքներ հանկարծակի ներխուժելու պատճառով այնտեղ տեղակայված կայազորային քննչական բաժինների վարչական շենքերից հնարավոր չի եղել տարհանել քրեական գործերը, այդ թվում նաև՝ հաշվառման մատյանները, և հակառակորդի կողմից բռնազավթած տարածքներում են մնացել մի շարք քրեական գործեր, որոնցով ունենք կորստի, վնասման և ոչնչացման դեպքեր: 
0 4480

Քննարկվել է 07.09.2021 - 28.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Որոշման նախագծի նպատակը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխությունների և լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցման ներկայացնելու հանգամանքով:
0 4288

Քննարկվել է 18.11.2020 - 03.12.2020

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կատարմամբ։ Որոշման նախագծի նպատակն է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի:
0 4765

Քննարկվել է 03.08.2020 - 22.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշման՝ 1) հավելվածի N 2-ի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի. 2) հավելված N 2-ը լրացնել նոր՝ 34-45-րդ կետերով՝ համաձայն հավելված N 2-ի:
0 5728

Քննարկվել է 07.03.2019 - 23.03.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն իրականացվում է ՀՀ կառավարության 15.12.2011թ. N 1785-Ն որոշմամբ սահմանված ցանկերի հիման վրա: Նշված ցանկերը նույնպես կազմված են եվրամիության երկրներում 2009 թվականին գործող ցանկերի հիման վրա: Սակայն, հաշվի առնելով երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների ոլորտում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումները` անհրաժեշտություն էր առաջացել կատարել նշված ցանկերում ճշգրտումներ` ներդաշնակեցնելով 2016 թվականին եվրամիության կողմից ընդունված ցանկերի հետ: Նախագծով առաջարկվող ցանկերում արդիականացվել են ցանկերը, լրացվել են որոշակի ապրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Միևնույն ժամանակ ցանկերից հանվել են այն ապրանքները և մտավոր սեփականության արդյունքները, որոնք արդեն իսկ արդիական չեն ներկայիս երկակի նշանակության ապրանքներին ներկայացվող պահանջների համար, իսկ որոշակի ապրանքների համար բարձրացվել են դրանց ներկայացվող տեխնիկական չափանիշները, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսվարողին բավականին քանակի ապրանքներ արտահանել առանց որևէ սահմանափակման:
0 7776