Հիշել նախագիծը

<<ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Միխայիլ Յուրտաև 28.07.2020 13:00:30 Անհրաժեշտ է կարգավորել ավտոմեքենայի տեսաձայնագրիչների (видеорегистратор) օգտանործումը սահմանային գոտում և թուլտվության ստացման հեշտացված ձևեևը: Ստացվում է, որ ավտոմեքենան, որում առկա է տեսաձայնագրիչ, մինչ մտնելը սահմանային գոտի կամ անցակետ պետկե ստանա համապատասխան թուլտվություն, ավելի հեշտ է անջատել տեսաձայնագրիչը, սակայն այդ պարագայում ով պետկե ստուգի արդյոք անջատած է թե ոչ? Ժամանակակից հեռախոսները ունեն տեսաձայնագրման լայն հնարավորություն, որն նույնպես կարող է դիտարկվել որպես տեսաձայնագրող սարք, հեռախոսով կատարված նկարահանումները վերահսկել անհնար է: Այժմ սահմանային ռեժիմը ապահովող կառույցները ՀՀյում հանդիսանում են հատուկ կամ ռազմական օբյեկտներ որոնց նկարահանումը արդեն իսկ արգելված է ՀՀ օրենքներով, իսկ հարևան երկրների տարածքը կամ կառույցները նկարահանել արգելելը չի բխում ՀՀ անվտանգության ապահովումից քանի որ կզրկի լիազորված մարմիններին օգտվել ևս մեկ և շատ օպերատիվ "բաց" տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Անիմաստ է արգելել նկարահանել սահմանային հարևանների տարածքը քանի դեռ ազատ հասանելիության մեջ են Google Maps, Yandex Maps և շատ այլ հավելվածներ: Ինչ վերաբերվում է ԱԹՍ-ների, ապա սահմանային գոտում պետկե արգելվի ԱԹՍ-ների քաղաքացիական մոդելների կիրառումը ընդանրապես, քանի որ նկարահանման թուլտվություն ստանալուց հետո, չկա մեխանիզմ որը կստուգի թե ինչ է նկարահանվել իրականում: Այսպիսով առաջարկում եմ Սահմանային գոտում ընդանրապես արգելել քաղաքացիական ԱԹՍ-ների կիրառումը իսկ տեսաձայնագրումը հարևան երկրների սահմանային հոդվածները չարգելել, թողնել ազատ որպիսի պատկան մարմինները կարեղանան արագ ստանալ այլընտրանքային տեղեկություններ "հարևանների" կեղմից սահմանին կատարվող ցանկացած փոփոխություն: Ավելի օգտակար կլինի ստեղծել օնլայն հարթակ ուր հնարավոր կլինի տեղեկություն կամ նկար ուղարկել "հարևան" սահմանում կատարվող կասկածելի շարժերը այլ ոչ թե հրապարակել սոցալական ցանցերում: