Հիշել նախագիծը

<<ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

<<ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. <<Պետական սահմանի մասին>> 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի 221-րդ հոդվածի 1-ին մասի <<զ>> ենթակետը <<թույլտվության>> բառից հետո լրացնել <<օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմա-նակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կա-ռույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները,>> բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    28.07.2020 - 12.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8773

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Միխայիլ Յուրտաև

28.07.2020

Անհրաժեշտ է կարգավորել ավտոմեքենայի տեսաձայնագրիչների (видеорегистратор) օգտանործումը սահմանային գոտում և թուլտվության ստացման հեշտացված ձևեևը: Ստացվում է, որ ավտոմեքենան, որում առկա է տեսաձայնագրիչ, մինչ մտնելը սահմանային գոտի կամ անցակետ պետկե ստանա համապատասխան թուլտվություն, ավելի հեշտ է անջատել տեսաձայնագրիչը, սակայն այդ պարագայում ով պետկե ստուգի արդյոք անջատած է թե ոչ? Ժամանակակից հեռախոսները ունեն տեսաձայնագրման լայն հնարավորություն, որն նույնպես կարող է դիտարկվել որպես տեսաձայնագրող սարք, հեռախոսով կատարված նկարահանումները վերահսկել անհնար է: Այժմ սահմանային ռեժիմը ապահովող կառույցները ՀՀյում հանդիսանում են հատուկ կամ ռազմական օբյեկտներ որոնց նկարահանումը արդեն իսկ արգելված է ՀՀ օրենքներով, իսկ հարևան երկրների տարածքը կամ կառույցները նկարահանել արգելելը չի բխում ՀՀ անվտանգության ապահովումից քանի որ կզրկի լիազորված մարմիններին օգտվել ևս մեկ և շատ օպերատիվ "բաց" տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Անիմաստ է արգելել նկարահանել սահմանային հարևանների տարածքը քանի դեռ ազատ հասանելիության մեջ են Google Maps, Yandex Maps և շատ այլ հավելվածներ: Ինչ վերաբերվում է ԱԹՍ-ների, ապա սահմանային գոտում պետկե արգելվի ԱԹՍ-ների քաղաքացիական մոդելների կիրառումը ընդանրապես, քանի որ նկարահանման թուլտվություն ստանալուց հետո, չկա մեխանիզմ որը կստուգի թե ինչ է նկարահանվել իրականում: Այսպիսով առաջարկում եմ Սահմանային գոտում ընդանրապես արգելել քաղաքացիական ԱԹՍ-ների կիրառումը իսկ տեսաձայնագրումը հարևան երկրների սահմանային հոդվածները չարգելել, թողնել ազատ որպիսի պատկան մարմինները կարեղանան արագ ստանալ այլընտրանքային տեղեկություններ "հարևանների" կեղմից սահմանին կատարվող ցանկացած փոփոխություն: Ավելի օգտակար կլինի ստեղծել օնլայն հարթակ ուր հնարավոր կլինի տեղեկություն կամ նկար ուղարկել "հարևան" սահմանում կատարվող կասկածելի շարժերը այլ ոչ թե հրապարակել սոցալական ցանցերում:

Տեսնել ավելին