Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

 ՄԱՐՏԻ 16-Ի N274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը /նպատակը/

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N274-Ն որոշման մեջ  փոփոխությունները և լրացումները կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության /ԻԿԱՕ/ թիվ 17 <<Անվտանգություն>> նոր՝ 17-րդ խմբագրությամբ սահմանված  չափորոշիչներին համապատասխանեցմամբ:

 1) Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

 2019թ. ընթացքում /նոյեմբերի/ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)  թիվ 17 <<Անվտանգություն>> հավելվածում սահմանվել են նոր չափորոշիչներ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության մասով, մասնավորապես՝ որակի հսկողության միջոցառումների տեսակների, իրականացման կարգի, պայմանների, մասնագետներին ներկայացվող պահանջների, նրանց իրավասությունների, ուսուցման, վերապատրաստման և սերտիֆիկացման, որակի հսկողության միջոցառումների պլանների մշակման և հաշվետվությունների հետ կապված:
ՀՀ կառավարության վերը նշված որոշման ուշացումը կարող է ազդել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման վրա և ավիացիոն անվտանգության առումով վերը նշված փոփոխությունների և լրացումների կիրառումը անհրաժեշտ է: 

 2) Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Նախագծով սահմանվում են ընթացակարգեր կապված Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի նկատմամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարնի կողմից իրականացվող հսկողության տեսակների և միջոցառումների, հսկողություն իրականացնող աշխատակիցների իրավունքների և պարտականությունների, հսկողության միջոցառումների իրականացման կարգի, ժամկետների, հսկողության ընթացքում բացահայտված անհամապատասխանություների և թերությունների վերացման հետ կապված:

2.Կարգավորման առարկան

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N274-Ն որոշման մեջ  փոփոխությունները և լրացումները կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումները և դրանք կհամապատասխանեցվեն ԻԿԱՕ-ի թիվ 17 <<Անվտանգություն>> հավելվածով սահմանված նոր չափորոշիչներին:  

3․Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

  Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն օդանավակայաններում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի նկատամամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարնի կողմից իրականացվող հսկողության միջացառումները, հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները, ինչպես նաև ԻԿԱՕ չափորոշիչներին համապատասխանեցնելը։

Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում Միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեում մշակվել է ներկայացված նախագիծը:

 Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական ավիացիայի

կոմիտեի նախագահի

պարտականությունները կատարող                                                              Գալուստ Պողոսյան                                            

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.07.2020 - 11.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4221

Տպել

Առաջարկներ`

<<ԲԵԿՈՒՄ>> հանրային պատասխանատվություն, անվտանգություն, հսկողություն>> հասարակական կազմակերպություն,

27.07.2020

Որոշման նախագծի վերաբերյալ <<Բեկում>> հասարակական կազմակերպությունը հայտնում է նախագծի 1-ին կետի՝ 1/ 2-րդ ենթակետում առաջարկվող նոր՝ 1.4 կետի վերջին պարբերությունը հանել, որովհետև սուբյեկտների կամ կազմակերպությունների համար պարտադիր կատարման գործողությունները կամ ծրագրեր կատարելու պարտավորությունը չի կարող սահմանվել ՀՀ կառավարոթւյան որոշմամբ: ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, հետևաբար նշված պարտավորությունը օրենքի կարգավորման առարկա է. 2/ 3-րդ ենթակետը վերանայել և հանել ավիացիոն կոմիտեին լիազորությունների, այդ թվում՝ վերահսկողական ձևերի կամ վերահսկողական գործիքների վերապահումը, դրանք սահմանելով <<Ավիացիայի մասին>> ՀՀ օրենքով, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հաշվի առնել, որ <<Ավիացիայի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կոմիտեին վերապահված է ուսումնասիրություն և վերահսկողություն կատարելու իրավասություն, ընդորում՝ վերահսկողությունը պետք է կատարվի <<ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչը նշանակում է, որ բաց է ուսումնասիրություն իրականացնելու կարգը, պարզ չէ, թե ինչպես և ինչ ընթացակարգով պետք է ուսումնասիրությունը կատարվի, որը պետք է սահմանել օրենքով: Նախագծի 3-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ կետում առաջարկվող աուդիտը, տեսչական գործառույթները, փորձարկումները, դիտարկումները օրենքով նախատեսված չեն, հետևաբար կառավարության որոշմամբ չեն կարող սահմանվել, ընդորում ՀՀ կառավարոթւայնը ևս օրենքով նման լիազորոթւյուններ սահմանելու իրավասություն վերապահված չէ, հետևաբար դրանք բացառապես օրենքի կարգավորման առարկա են՝ առանձին սահմանումներով և դրանց իրականացման կանոնակարգումներով: Նույն դիտողությունը վերաբերում է նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով առաջարկվող՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ կետին, որի դրույթները պետք է հանել և սահմանել օրենքով: 3/ 5-րդ ենթակետով որակի հսկողության մասնագետներին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են նոր 9.1 կետով, հանել, որովհետև դրանք պետք է հաստատվեն <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հանրային ծառայության պաշտոնի անձնագրերով, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայության ցանկացած պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր /նկարագիր/, որը պետք է հաստատի կոմիտեի ղեկավարը: 4/ 5-րդ ենթակետում 9.3 նոր կետով ատեստավորման պահանջ սահմանելիս հաշվի առնել, որ ատեստավորող ավիացիոն կոմիտեն իր հերթին նախապես պետք է ստանա միջազգային հավատարմագրում՝ ակրեդիտացում՝ ոլորտի միջազգային չափորոշիչներով և ընթացակարգերով, հակառակ դեպքում նրա կողմից ատեստավորված մասնագետների կամ տեսուչների կատարած աուդիտի արդյունքները միջազգային ավիացիոն կազակերպությունների կողմից կհամարվեն ոչ հավաստի և իրավասու՝ դրանից բխող իրավական և հեղինակային բացասական հետևանքներով: 5/ Նույն ենթակետում լրացվող նոր 9.4 կետով առաջարկվող լիազորությունը՝ատեստավորման կարգի մասով, պետք է սահմանել օրենքով՝ համաձայն՝ ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի: 6/ Նույն դիտողությունը վերաբերում է լրացվող նոր 9.6 կետին, որով սահմանված լիազորությունները պետք է սահմանվեն օրենքով: 4/ 6-8-րդ, 10-րդ ենթակետերով սահմանված լիազորություններն ու պարտավորությունները նախատեսող դրույթները ևս օրենքի կարգավորման առարկա են. 7/ 11-րդ ենթակետով լրացվող 41.1 և 41.4 նոր կետերում հաշվի առնել, որ նախատեսված վարչական պատասխանատվությունը կամ էլ վարչական միջոցառումները և տուգանքները չեն կարող ունենալ որևէ իրավական հետևանք, եթե հստակ սահմանված չեն միջոցառումների ժամկետները և ձևերը կամ էլ տուգանքների չափերը ոլորտային օրենքով կամ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան դրույթներով: Նախագահ՝ Ա. Վարդանյան

Տեսնել ավելին