Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ani Minasyan 10.07.2020 14:19:00 Առաջարկում եմ՝ '· վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.' չափորոշիչը փոխարինել 'Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզական հավասարակշռությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։' տարբերակով, քանի որ միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։
2 Ani Minasyan 10.07.2020 14:19:14 Առաջարկում եմ՝ 'տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.։' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի, որ անձնական կյանքի պլանավորման և վերարտադրողական առողջության պահպանման լավագույն միջոցը ընտանիք կազմելն է։' տարբերակով, քանի որ նշված ձևակերպումը տեղ է թողնում այս հասկացությունները ամենատարբեր համադրությամբ զուգորդելու, այս իսկ պատճառով առաջարկում ենք այս երեքը դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ կարևորելով երեխաների կողմից հարգանքը ընտանիքի ավանդական ինստիտուտի նկատմամբ։
3 Armen Adamyan 10.07.2020 14:32:24 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
4 Armen Adamyan 10.07.2020 14:32:42 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.' չափորոշիչը փոխարինել 'Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում' տարբերակով, քանի որ աշխարհաճանաչողության համար Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, գիտությունն ապացուցում է, որ աշխարհաճանաչողության գործում զգայարանները միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու, որտեղ էլ՝ մտածողության շնորհիվ տեղի է ունենում այդ գրգիռների վերջնական համադրումը և ընկալման պրոցեսը ։ Գիտականորեն ապացուցված է, որ փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, քանի որ այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։
5 Armen Adamyan 10.07.2020 14:32:56 Առաջարկում եմ՝ 'ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը' չափորոշիչը փոխարինել 'ինքնուրույն մտածի, արտահայտի իր կարծիքը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր անհատականություն լինելը՝ ստեղծարար ինքնության տեսակետից' , քանի որ Այս տարիքում երեխայի դատողական ունակությունը դեռ լիարժեք ձևավորված չէ, բացի այդ մտքերը սեփականության սահմաններում չի կարելի դիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ լինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվել առողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք սոցիալապես ու հոգեկան առողջության տեսանկյունից դուրս են նորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառի փոխարեն պետք է օգտագործել անհատականություն բառը, իսկ անհատականությունը ստեղծարար ինքնությունից է ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունը հենց ստեղծարարության մեջ է։
6 Armen Adamyan 10.07.2020 14:33:12 Առաջարկում եմ՝ 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով ու հետաքրքրություն դրսևորելով իր ազգային ավանդույթների ու արժեհամակարգի նկատմամբ, ունենալով դրանք ներկայացնելու կարողություններ։' տարբերակով, քանի որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ մինչև երեխան չսովորի իրենը հարգել ու արժևորել, ուրիշինը չի հարգի։
7 Armen Adamyan 10.07.2020 14:33:26 Առաջարկում եմ՝ 'ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի աշխատանքն ու մասնագիտությունները.' չափորոշիչը փոխարինել 'ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի ազնիվ աշխատանքը, հարգանքով վերաբերվի բոլոր մասնագիտություններին' տարբերակով, քանի որ այսօր մասնագիտությունների ցանկը օր օրի ավելանում է, ապա կարևոր է, որ երեխայի մոտ ձևավորվի հարգանքի զգացում մասնագիտությունների նկատմամբ, բայց շեշտը դրվի աշխատանքի արդար, անխարդախ և ազնիվ բնույթի վրա, արժանապատիվ ու հալալ կերպով գումար վաստակելու վրա։
8 Armen Adamyan 10.07.2020 14:33:42 Առաջարկում եմ՝ 'կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները.,' չափորոշիչը փոխարինել 'կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները' տարբերակով, քանի որ պարզ չի գրված ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ և հակումները» հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով, դրանց վրա կենտրոնանալ ու առավել ևս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։
9 Armen Adamyan 10.07.2020 14:33:55 Առաջարկում եմ՝ ' գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով' չափորոշիչը փոխարինել 'գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը՝ բոլոր մարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքերի մասով' տարբերակով, քանի որ «Կանանց և տղամարդկանց իրավունքները» հասարակական մասով հավասար են և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալ երեխաներին, նույնչափ կարևոր է այն գիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում են հանրային և մյուս բոլոր իրավունքները որպես մարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպես մարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապես տարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնող սեռային որակներ։
10 Armen Adamyan 10.07.2020 14:34:09 Առաջարկում եմ՝ 'տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ, պատրաստ լինի միջանձնային այնպիսի հողորդակացման ու հարաբերությունների կառուցման, որը հնարավորություն կտա խուսափել դեռահասության տարիքում վաղ սեռական ակտիվությունից։' տարբերակով, քանի որ հստակ չի, թե պատրաստ լինի ի՞նչ անել, պատրաստ լինելը ենթադրում է գործողություն, ու դրա տակ կարելի է նաև հասկանալ՝ հղիությունից պաշտպանվելն ու պահպանակների կիրառումը, որպեսզի սեռավարակ չփոխանցվի։ Դեռահասներին իրազեկելով սեռահասունացման շրջանի փոփոխությունների մասին՝ չենք կարող չխոսել այդ տարիքում ի հայտ եկող բնական սեռական մղումների և ցանկությունների մասին, ուստի ստիպված կլինենք բացատրել նաև հղիանալու և սեռավարակների մասին ու թե ինչպես պետք է խուսափել դրանցից, որը սակայն չի կասեցնի, անգամ կավելացնի դեռահասության տարիքում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերը, եթե զուգահեռ չխոսենք սեռական ժուժկալության ու դրա առողջարար լինելու մասին, ինչի մասին չափորոշիչում նշված չէ։
11 Armen Adamyan 10.07.2020 14:34:22 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով Ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերն ու հետևանքները, կարողանա դրանք հակակշռել առողջությանը նպաստող սեռական ժուժկալությամբ, ինչպես նաև ճանաչի ու վերլուծի այս տարիքին բնորոշ այլ՝ ծխելու, թմրամոլության, տոքսիկամոլության, խաղամոլության ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ՝ ուղղորդվելով դեպի առողջ ապրելակերպի տված հնարավորություններ։' տարբերակով, քանի որ Այդ ռիսկերի մեջ կարող են նշվել այս տարիքին բնորոշ ծխելը, թմրամոլությունը, տոքսիկամոլությունը, խաղամոլությունը, անցանկալի հղիությունը և սեռավարակները։ Եթե առաջին 4-ի հետ խնդիր չենք տեսնում, ապա ամենամեծ ռիսկը սեռական ոլորտում ոչ թե դեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղ սեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։ Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստ կարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական և սոցիալական հետևանքներն են, որոնք պահպանակի կիրառմամբ չեն վերանում։ Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայում այս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն։
12 Armen Adamyan 10.07.2020 14:34:35 Առաջարկում եմ՝ 'դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.' չափորոշիչը փոխարինել 'դիմակայի ճնշումներին, տարբերակի ճնշումը՝ դաստիարակչական խստությունից, ծնողական խրատից և հանդիմանանքից, իմանա ում դիմի աջակցության և խորհրդատվության համար։' տարբերակով, քանի որ մեր մշակույթում երեխայի դաստիարակությամբ զբաղվում է ծնողը, իսկ դաստիարակությունը բարդ պրոցես է, որի ընթացքում անհնար է, որ չլինեն դեպքեր, երբ ծնողն ուղղակի ստիպված է դիմել որոշակի կոշտ միջոցների, ապա կարևոր ենք համարում ճնշում և դաստիարակչական խստություն հասկացությունների միջև տարբերակում սովորեցնելը։ Երեխան պետք է իմանա, որ չկա ավելի առաջնային խորհրդատու ու աջակից, քան ծնողն է։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ երբեմն հենց ծնողն է բռնարար, ուստի կարևորում ենք բռնության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու և օգնություն հայցելու հմտությանը տիրապետելը։
13 Armen Adamyan 10.07.2020 14:34:50 Առաջարկում եմ՝ '· ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի հարգանք և անաչառ, գիտակցված մոտեցում ինչպես իր ազգի, այնպես էլ այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից՝ տարբերակով, քանի որ հնարավոր չէ հարգանք ցուցաբերել այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ, մինչև չես գիտակցում և արժևորում քոնը։
14 Armen Adamyan 10.07.2020 14:35:04 Առաջարկում եմ՝ 'անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և ուրիշների ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները,' չափորոշիչը փոխարինել 'Անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և այլ մարդկանց ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին՝ զանազանելով իրական ու կեղծ արժեքները, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները, տարբերի կարծիքը փաստից, փաստը՝ իրականությունից, կարողանա վերլուծել հասանելի տեղեկույթը, տեսնել փաստարկների հետևում ընկած մարդկային և բազմապիսի այլ գործոնները ' տարբերակով, քանի որ փաստն ինքն իրենով միայն արձանագրում է այն, ինչ կա, բայց ցույց չի տալիս այդ փաստի գոյացման հիմքում ընկած մարդկային դրդապատճառը, օրինակ՝ դասից ուշանալը փաստ է, բայց մի դեպքում ուշացումը պայմանավորված է աշակերտի ծուլությամբ, մյուս դեպքում՝ աշակերտի հետ պատահած դժբախտ պատահարով, միայն փաստն այսպիսով բավարար չէ իրականությունն ամբողջովին գնահատելու համար։
15 Armen Adamyan 10.07.2020 14:35:30 Առաջարկում եմ՝ '· վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.' չափորոշիչը փոխարինել 'Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզական հավասարակշռությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։' տարբերակով, քանի որ միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։
16 Armen Adamyan 10.07.2020 14:36:04 Առաջարկում եմ՝ 'տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.։' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի, որ անձնական կյանքի պլանավորման և վերարտադրողական առողջության պահպանման լավագույն միջոցը ընտանիք կազմելն է։' տարբերակով, քանի որ նշված ձևակերպումը տեղ է թողնում այս հասկացությունները ամենատարբեր համադրությամբ զուգորդելու, այս իսկ պատճառով առաջարկում ենք այս երեքը դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ կարևորելով երեխաների կողմից հարգանքը ընտանիքի ավանդական ինստիտուտի նկատմամբ։
17 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:44:32 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
18 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:45:04 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.' չափորոշիչը փոխարինել 'Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում' տարբերակով, քանի որ աշխարհաճանաչողության համար Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, գիտությունն ապացուցում է, որ աշխարհաճանաչողության գործում զգայարանները միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու, որտեղ էլ՝ մտածողության շնորհիվ տեղի է ունենում այդ գրգիռների վերջնական համադրումը և ընկալման պրոցեսը ։ Գիտականորեն ապացուցված է, որ փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, քանի որ այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։
19 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:45:18 Առաջարկում եմ՝ 'ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը' չափորոշիչը փոխարինել 'ինքնուրույն մտածի, արտահայտի իր կարծիքը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր անհատականություն լինելը՝ ստեղծարար ինքնության տեսակետից' , քանի որ Այս տարիքում երեխայի դատողական ունակությունը դեռ լիարժեք ձևավորված չէ, բացի այդ մտքերը սեփականության սահմաններում չի կարելի դիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ լինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվել առողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք սոցիալապես ու հոգեկան առողջության տեսանկյունից դուրս են նորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառի փոխարեն պետք է օգտագործել անհատականություն բառը, իսկ անհատականությունը ստեղծարար ինքնությունից է ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունը հենց ստեղծարարության մեջ է։
20 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:45:34 Առաջարկում եմ՝ 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով ու հետաքրքրություն դրսևորելով իր ազգային ավանդույթների ու արժեհամակարգի նկատմամբ, ունենալով դրանք ներկայացնելու կարողություններ։' տարբերակով, քանի որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ մինչև երեխան չսովորի իրենը հարգել ու արժևորել, ուրիշինը չի հարգի։
21 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:45:48 Առաջարկում եմ՝ 'ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի աշխատանքն ու մասնագիտությունները.' չափորոշիչը փոխարինել 'ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի ազնիվ աշխատանքը, հարգանքով վերաբերվի բոլոր մասնագիտություններին' տարբերակով, քանի որ այսօր մասնագիտությունների ցանկը օր օրի ավելանում է, ապա կարևոր է, որ երեխայի մոտ ձևավորվի հարգանքի զգացում մասնագիտությունների նկատմամբ, բայց շեշտը դրվի աշխատանքի արդար, անխարդախ և ազնիվ բնույթի վրա, արժանապատիվ ու հալալ կերպով գումար վաստակելու վրա։
22 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:46:02 Առաջարկում եմ՝ 'կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները.,' չափորոշիչը փոխարինել 'կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները' տարբերակով, քանի որ պարզ չի գրված ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ և հակումները» հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով, դրանց վրա կենտրոնանալ ու առավել ևս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։
23 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:46:16 Առաջարկում եմ՝ ' գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով' չափորոշիչը փոխարինել 'գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը՝ բոլոր մարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքերի մասով' տարբերակով, քանի որ «Կանանց և տղամարդկանց իրավունքները» հասարակական մասով հավասար են և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալ երեխաներին, նույնչափ կարևոր է այն գիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում են հանրային և մյուս բոլոր իրավունքները որպես մարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպես մարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապես տարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնող սեռային որակներ։
24 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:46:30 Առաջարկում եմ՝ 'տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ, պատրաստ լինի միջանձնային այնպիսի հողորդակացման ու հարաբերությունների կառուցման, որը հնարավորություն կտա խուսափել դեռահասության տարիքում վաղ սեռական ակտիվությունից։' տարբերակով, քանի որ հստակ չի, թե պատրաստ լինի ի՞նչ անել, պատրաստ լինելը ենթադրում է գործողություն, ու դրա տակ կարելի է նաև հասկանալ՝ հղիությունից պաշտպանվելն ու պահպանակների կիրառումը, որպեսզի սեռավարակ չփոխանցվի։ Դեռահասներին իրազեկելով սեռահասունացման շրջանի փոփոխությունների մասին՝ չենք կարող չխոսել այդ տարիքում ի հայտ եկող բնական սեռական մղումների և ցանկությունների մասին, ուստի ստիպված կլինենք բացատրել նաև հղիանալու և սեռավարակների մասին ու թե ինչպես պետք է խուսափել դրանցից, որը սակայն չի կասեցնի, անգամ կավելացնի դեռահասության տարիքում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերը, եթե զուգահեռ չխոսենք սեռական ժուժկալության ու դրա առողջարար լինելու մասին, ինչի մասին չափորոշիչում նշված չէ։
25 Anahit Meliqsetyan 10.07.2020 14:46:43 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով Ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերն ու հետևանքները, կարողանա դրանք հակակշռել առողջությանը նպաստող սեռական ժուժկալությամբ, ինչպես նաև ճանաչի ու վերլուծի այս տարիքին բնորոշ այլ՝ ծխելու, թմրամոլության, տոքսիկամոլության, խաղամոլության ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ՝ ուղղորդվելով դեպի առողջ ապրելակերպի տված հնարավորություններ։' տարբերակով, քանի որ Այդ ռիսկերի մեջ կարող են նշվել այս տարիքին բնորոշ ծխելը, թմրամոլությունը, տոքսիկամոլությունը, խաղամոլությունը, անցանկալի հղիությունը և սեռավարակները։ Եթե առաջին 4-ի հետ խնդիր չենք տեսնում, ապա ամենամեծ ռիսկը սեռական ոլորտում ոչ թե դեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղ սեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։ Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստ կարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական և սոցիալական հետևանքներն են, որոնք պահպանակի կիրառմամբ չեն վերանում։ Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայում այս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն։