Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

           «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն.

«1. Հարկադիր  կատարողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին»  օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

  1. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երևանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք և առավելագույնը հինգ տարվա ծառայություն անցնելուց հետո.

          2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ:

  1. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր:»:

Վերոգրյալ հոդվածի  վերլուծությունից հետևում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  գործող պրակտիկայի համաձայն՝ պետի կամ այլ հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցրած անձը կարող է նշանակվել կամ փոխադրվել իր բնակության վայրից հեռու գնվող վայրում: Նշված դրույթը հիմնականում կիրառվում է ստորաբաժանման պետի պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, երբ, օրինակ, Երևան քաղաքում ապրող անձը նշանակվում է Լոռու մարզային բաժնում պետ կամ տեղակալ:

Այնուհանդերձ, նշված վայրում վերջիններիս բնակարանային վարձավճարները չեն փոխհատուցվում, արդյունքում նման դեպքում ծառայողները իրենց սեփական միջոցներով վարձակալում են բնակարաններ, ինչի արդյունքում վերջիններս կրում են նյութական վնասներ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողները համարվում են զինծառայողներին հավասարեցված անձինք:

Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց կարող են մատուցվել նույն օրենքի 64-66-րդ հոդվածներով նախատեսված ծառայությունները:

Օրենքի 65-րդ հոդվածը սահմանում է, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

Մինչդեռ, ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշմամբ (այսուհետ՝  Որոշում) սահմանված կարգը, ներկայիս իրավակարգավորմամբ, չի տարածվում հարկադիր կատարողների վրա` չնայած որ Ծառայությունը ևս ունի 23 մարզային բաժիններ և բաժանմունքներ, որտեղ կարող են նշանակվել այն ծառայողները, ում բնակության վայրը այլ տեղ է:

Հետևաբար, անհրաժեշտ է Որոշումը համապատասխանեցնել Օրենքի 72-րդ հոդվածին, ինչպես դա արված է, օրինակ, քրեակատարողական ծառայողների դեպքում հենց այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, ըստ Օրենքի 72-րդ հոդվածի, նույնպես հանդիսանում են զինծառայողներին հավասարեցված անձինք և Որոշմամբ հաստատված կարգի  2-րդ կետի 1-ին ենթակետով, սույն կարգի գործողությունը տարածվում է նաև նշված անձանց վրա:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմերի 22-ի թիվ 1321-Ն որոշման մեջ լրացում կատարելու արդյունքում հարկադիր կատարողներին ևս կվճարվի դրամական փոխհատուցում՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց՝ դրանով իսկ ընդլայնելով հարկադիր կատարողին տրամադրվող սոցիալական երաշխիքների շարքը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 

 

  • Քննարկվել է

    22.06.2020 - 07.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4061

Տպել