Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

   «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  գործող պրակտիկայի համաձայն՝ պետի կամ այլ հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցրած անձը կարող է նշանակվել կամ փոխադրվել իր բնակության վայրից հեռու գնվող վայրում: Նշված դրույթը հիմնականում կիրառվում է ստորաբաժանման պետի պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, երբ, օրինակ, Երևան քաղաքում ապրող անձը նշանակվում է Լոռու մարզային բաժնում պետ կամ տեղակալ:

  Այնուհանդերձ, նշված վայրում վերջիններիս բնակարանային վարձավճարները չեն փոխհատուցվում, արդյունքում նման դեպքում ծառայողները իրենց սեփական միջոցներով վարձակալում են բնակարաններ, ինչի արդյունքում վերջիններս կրում են նյութական վնասներ:

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողները համարվում են զինծառայողներին հավասարեցված անձինք:

Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց կարող են մատուցվել նույն օրենքի 64-66-րդ հոդվածներով նախատեսված ծառայությունները:

Օրենքի 65-րդ հոդվածը սահմանում է, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

Մինչդեռ, ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշմամբ (այսուհետ՝  Որոշում) սահմանված կարգը, ներկայիս իրավակարգավորմամբ, չի տարածվում հարկադիր կատարողների վրա` չնայած որ Ծառայությունը ևս ունի 23 մարզային բաժիններ և բաժանմունքներ, որտեղ կարող են նշանակվել այն ծառայողները, ում բնակության վայրը այլ տեղ է:

Հետևաբար, անհրաժեշտ է Որոշումը համապատասխանեցնել Օրենքի 72-րդ հոդվածին, ինչպես դա արված է, օրինակ, քրեակատարողական ծառայողների դեպքում հենց այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, ըստ Օրենքի 72-րդ հոդվածի, նույնպես հանդիսանում են զինծառայողներին հավասարեցված անձինք և Որոշմամբ հաստատված կարգի  2-րդ կետի 1-ին ենթակետով, սույն կարգի գործողությունը տարածվում է նաև նշված անձանց վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմերի 22-ի թիվ 1321-Ն որոշման մեջ լրացում կատարելու արդյունքում հարկադիր կատարողներին ևս կվճարվի դրամական փոխհատուցում՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց՝ դրանով իսկ ընդլայնելով հարկադիր կատարողին տրամադրվող սոցիալական երաշխիքների շարքը:

  • Քննարկվել է

    22.06.2020 - 07.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 255

Տպել