Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքով,  ինչպես նաև միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող հարաբերությունները կարգավորող՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 7-ի ՀՕ-216-Ն, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 7-ի ՀՕ-217-Ն, ՀՀ oրենքների ընդունմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Ընդ որում, թե միանվագ դրամական վճարների հաշիվը և թե սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում է անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:

Բացի դրանից, օրենքում կատարված փոփոխություններով հստակեցվել է օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող պայմանները, ընդլայնվել է շահառուների շրջանակն ի հաշիվ առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձանց, առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած կամ վեց տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած անձանց:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ:

 

  1. Կարգավորման առարկան

Վերը նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան` ներկայացվող նախագծով առաջարկվում է`

  1. Օրենքով սահմանված հուղարկավորության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դիմողի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով),
  2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը (բացառությամբ՝ իր մեղքով աշխատանքից ազատվելու դեպքերի) հավասարեցնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության նախարարի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածին (հիմք են ընդունվել ԵՏՄ համաձայնագրի թիվ 32 հավելվածի 50-րդ և 53-րդ կետերը),

Հստակեցվում է Օրենքով նշանակված կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը, հուղարկավորության նպաստը և միանվագ դրամական օգնության գումարը վճարելու կարգը: Կենսաթոշակային ապահովության բնագավառում կենսաթոշակներ, ինչպես նաև միանվագ բնույթի այլ վճարների վճարման միասնականությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է նշված գումարները վճարել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ համապատասխան գումարները վճարելու համար սահմանված կարգով: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:

Հարկ է նշել, որ ներկայացվել է 1 դիմում՝ ՀՔԾ վարչության պետի պաշտոնից ազատված անձ, որի՝ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը կարող է իրացվել նախագծով նախատեսված կարգով:

Առաջարկվում է հստակեցնել նաև 1990 թվականի օգոստոսի 23-ից հետո այն պետական պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները, որոնք անվանափոխության պատճառով ներառված չեն օրենքի N 1 հավելված: 

Նախագծի ընդունման դեպքում հնարավոր լրացուցիչ ծախսերը նախատեսվում է ֆինանսավորել առկա բյուջետային հատկացումների հաշվին:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի վերը նշված օրենքների կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի N 895-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն այդ օրենքների դրույթներին:

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

  • Քննարկվել է

    17.06.2020 - 02.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4906

Տպել