Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքով,  ինչպես նաև միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող հարաբերությունները կարգավորող՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 7-ի ՀՕ-216-Ն, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 7-ի ՀՕ-217-Ն, ՀՀ oրենքների ընդունմամբ:

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Ընդ որում, թե միանվագ դրամական վճարների հաշիվը և թե սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում է անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև 1990 թվականի օգոստոսի 23-ից հետո այն պետական պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները, որոնք անվանափոխության պատճառով ներառված չեն օրենքի N 1 հավելված: 

 

  • Քննարկվել է

    17.06.2020 - 02.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 343

Տպել