Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 1․1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

«1․1) ուժը կորցրած է ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը։»։

 

Հոդված 2 Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել նոր 3․1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«3․1․ Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացնելիս Երևանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:»:

 

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    17.06.2020 - 03.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5769

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.06.2020

Առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը չներկայացնել՝ միայն հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի արձանագրությանը՝ որպես միակ հիմնավորում, որքան էլ այն իրավակիրառ նորմի կարգավիճակ ունենա: Առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը ներկայացնել՝ հիմք ընդունելով գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջները, և դրանց տրամաբանության ներքո ներկայացնել հետագա իրավակարգավորումների նման փոփոխության անհրաժեշտությունը: Անկախ դատական համակարգի նկատմամբ ներկա վստահության աստիճանից, պետք է հաշվի առնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշումները կայացնում է՝ հիմք ընդունելով գործող օրենսդրության պահանջները, որոնք էլ պետք է հիմք հանդիսանան նաև ՀՀ կառավարության գործունեության, այդ թվում որոշումներ ընդունելու համար: Հակառակ դեպքում պետք է ստեղծվի պրակտիկա, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին պարտադիր հաջորդի համապատասխան նորմատիվ իրավական ակտի փոփոխություն: Պետք է նշել նաև, որ նման իրավական հետևանքներ կարող են առայժմ ունենալ միայն ՍԴ համապատասխան որոշումները: Առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը, քանի որ այն արդեն կարգավորվում է նույն օրենքի 105-րդ հոդվածով, որում էլ հղում է կատարվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77.3 - 77.5-րդ հոդվածներին: Պետք է հաշվի առնել նշված իրավակարգավորումներում ամրագրված <<խորհրդատվություն մատուցել>> և <<գրավոր ցուցումներ տալու >> եզրույթները:

Տեսնել ավելին