Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման նպատակով մշակված՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<7) պետական սեփականության հողերի կառավարումը և տնօրինումը, պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողերի օտարման, օգտագործման իրավունքով տրամադրելու, հողի բերրի շերտի վաճառքի կարգերի, ինչպես նաև թույլատրելի օգտագործման սահմանումը և փոփոխումը.>>

 

Հոդված 2Օրենսգրքի 3-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

<- պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի հողի բերրի շերտի վաճառքի թույլտվության տրամադրումը>։

Հոդված3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

< 5.Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման, Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված դեպքերում՝ գյուղատնտեսական նշանակության հողերից հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար:

Հողի բերրի շերտի վաճառք թույլատրվում է Կառավարության սահմանված կարգով։

Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հողի բերրի շերտի վաճառքի համար նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հողերի բերրի շերտի հանում/օգտագործում իրականացնող հողօգտագործողները, վճարում են բնօգտագործման վճար։

Հողի բերրի շերտի օգտագործման կարգը, հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:>>։

 Հոդված 4Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 7-րդ կետով․

<7. Մարզի վարչական տարածքում հողի բերրի շերտի վաճառքի՝ համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով իրականացման նկատմամբ>։

Հոդված 5Օրենսգրքի 43-րդ հոդվածի՝ 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․

<6. Համայնքի վարչական տարածքում հողի բերրի շերտի վաճառքի՝ սահմանված կարգով իրականացման նկատմամբ>։

Հոդված 6. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով․

<12. Հողի բերրի շերտի վաճառքն իրականացնել սույն օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով>։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով

<<8) հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության հողերի բերրի շերտի հանում իրականացնող հողօգտագործողները.>>

 

Հոդված 2Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով

<<8) հողի բերրի շերտի օգտագործումը.>>

 

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով

<<7) հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում վաճառքի ենթակա հանված հողի բերրի շերտի փաստացի ծավալը.>>

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 209.1-ին հոդվածով

<<Հոդված 209.1. Հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճարների դրույքաչափերը

  1. Հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հետևյալ հաստատագրված դրույքաչափով․

 

Հողային պաշարի տեսակը

Չափի միավորը

Դրույքաչափը (դրամ)

Հողի բերրի շերտ

խոր. մետր

1200

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<բ)  հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման, ինչպես նաև հողի բերրի շերտի վաճառքի կարգի՝ պահանջների պահպանումը>>։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 54²-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հողի բերրի շերտի օգտագործման և վաճառքի կարգերը խախտելը>>

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

<<Հողի բերրի շերտի վաճառքի կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:>>։

Հոդված 2. Օրենսգրքի 54⁴-րդ հոդվածի երրորդ պարբերության մեջ <<տեղափոխելը>> բառից հետո լրացնել <<և վաճառելը՝>> բառերը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով

<<21.1)  Համայնքի ղեկավարի առաջարկությամբ քննարկում և որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հողի բերրի շերտի հանման, օգտագործման  և վաճառքի վերաբերյալ>>։

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով․

«18.1)  առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հողի բերրի շերտի հանման, օգտագործման  և վաճառքի վերաբերյալ.»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    09.06.2020 - 24.06.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1153

Տպել