Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ­ՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է արտաքին գովազդի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության հստակեցման, կատարելագործման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն արտաքին գովազդի թույլտվություն տալու իրավասությամբ օժտված է միայն Երևանի քաղաքապետը, իսկ մյուս համայնքները փաստացի զրկված են այդ մասով իրենց տարածքում կանոնակարգման հնարավորությունից և պոտենցիալ եկամուտներից:

Բացի այդ, օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում են արտաքին գովազդին վերաբերող դրույթները, սակայն նշված հոդվածով նախատեսված սահմանումից հստակ չէ, որ արտաքին գովազդը վերաբերում է բացառապես շենքերից, շինություններից դուրս (կամ դրանց վրա) տեղակայված գովազդին, ինչը փաստացի տարըմբռնման տեղիք է տալիս` միաժամանակ առաջացնելով տնտեսավարողների դժգոհությունը` իրենց տարածքի ներսում առկա տեղեկատվության համար վճարելու և թույլտվության ստացման հետ կապված վարչարարական գործընթացների տեսանկյունից:

Օրենքում նախատեսված չեն նաև դրույթներ որոշակի չափանիշների բավարարող տեղեկությունների տեղակայումը արտաքին գովազդ չհամարելու վերաբերյալ, ինչը խնդրահարույց է հատկապես փոքր տնտեսավարողների համար:

 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենսդրության կատարելագործում և հստակեցում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է

  • Արտաքին գովազդի թույլտվության իրավասությունը տարածել ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վրա:
  • Հստակեցնել «արտաքին գովազդ» հասկացությունը` սահմանելով այնպես, որ այն ներառի բացառապես շինություններից դուրս կամ դրանց վրա տեղակայված գովազդը, որը չի ներառում դրսից երևացող, սակայն շինության ներսում տեղակայված գովազդը: Տվյալ դեպքում արտաքին գովազդ չի համարվի այն գովազդը, որը պարունակում է տվյալ տնտեսավարողի կողմից վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ: Նշված մեխանիզմը գործում է Էստոնիայում, Լիտվայում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում և այլն:
  • Արտաքին գովազդը տարանջատել գործունեության մասին առաջնային տեղեկություններից: Եթե տնտեսավարողը փակցնում է տեղեկություններ իր ապրանքային նշանի, կամ այն մասին, թե ինչպիսի ապրանքներ են վաճառվում կամ ծառայություններ մատուցվում իր կողմից, այդ տեղեկությունները գովազդ չհամարվեն (օրինակ` մրգի, բանջարեղենի իրացմամբ զբաղվող առևտրի օբյեկտի վրա «Միրգ, բանջարեղեն» գրառումը): Նման կարգավորումներ գործում են, մասնավորապես, Մոլդովայի և Էստոնիայի «Գովազդի մասին» օրենքներում:
  • Արտաքին գովազդ չհամարել տրանսպորտային միջոցների վրա այն տնտեսական գործունեություն իրականացնողի անվանման, գտնվելու վայրի (բնակության վայրի) և այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որին պատկանում է տվյալ տրանսպորտային միջոցը:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդ­յունքն արտաքին գովազդի ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումներին են:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

  • Քննարկվել է

    05.06.2017 - 20.06.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

05.06.2017 12:24

daghajanyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10264

Տպել