Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ­ՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաս­տանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքում (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.

Արտաքին գովազդ

Արտաքին գովազդը, բացառությամբ սույն օրենքի 11.1-րդ հոդվածով սահմանված դեպքերի, գրաֆիկական, տեքստային կամ այլ գովազդային բնույթի տեղեկատվություն է, որը տեղադրվում է շենքերի, շինությունների, ոչ հիմնական շինությունների, փողոցային կահավորանքների մասերի վրա:

Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս են`

Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, այդ թվում` Երևան քաղաքի տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների.

այլ համայնքներում` համայնքի ղեկավարը` բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների.

միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածներում, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում` բացառությամբ Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված պետական կառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:

Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշվում են.

Երևան քաղաքում` Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները, այդ թվում` Երևան քաղաքի տարածքում գտնվող` ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների.

Այլ   համայնքներում` տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ` միջպետական և հանրապետական նշանակության  ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների.

միջպետական և հանրապետական նշանակության  ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրելու թույլտվությունների տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում և նրանց տարածքում:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 11.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ ՝

       «Հոդված 11.1 Արտաքին գովազդ չհամարվող տեղեկությունները

       Արտաքին գովազդ չեն համարվում.

  • շինությունների դրսից երևացող, սակայն ներսում տեղակայված գովազդը, որը պարունակում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ`
  • տնտեսավարողի կողմից իրացվող ապրանքների, ծառայությունների, դրանց անվանման, տեսականու, ապրանքային նշանի, կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող` ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին համապատասխանող ցուցանակները, որոնք փակցված են այն շինության վրա, որտեղ իրացվում են տվյալ ապրանքները (ծառայությունները),
  • Տրանսպորտային միջոցների վրա այն տնտեսական գործունեություն իրականացնողի անվանման, գտնվելու վայրի (բնակության վայրի) և այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որին պատկանում է տվյալ տրանսպորտային միջոցը:
  • Տվյալ տնտեսավարողի կողմից ընդունվող վճարահաշվարկային համակարգերի, տվյալ ոլորտի վարկանիշային կազմակերպությունների, նվեր-քարտերի մասին  տեղեկությունները:»:

Հոդված 3. Oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ

 ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                  ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

 

  • Քննարկվել է

    05.06.2017 - 20.06.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

05.06.2017 12:24

daghajanyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10261

Տպել