Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 


                                                            ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

««ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման ահրաժեշտությունը

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետություն ներկրվում են աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի որակյալ սերմացուներ և դրանց ավելացված արժեքի հարկով հարկումը խոչընդոտում է  ճյուղի զարգացմանը: Գյուղատնտեսական տեխնիկան հանրապետությունում ֆիզիկապես և բարոյապես մաշված է և վերջին տարիներին չի ներկրվել և դրանց ավելացված արժեքի հարկով հարկումը խոչընոտում է գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմանը:

    Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի արտադրության զարգացման ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման  անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունումը թույլ կտա նշված տեխնիկաները ազատել ավելացված արժեքի հարկից, որը կնպաստի ներկրման ծավալների աճին և պարկի թարմացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում բուսաբուծության և անասնաբուծության ճյուղի արտադրության ծավալների ավելացմանը:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

          Աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի արտադրության արդյունավետության բարձրացման արդյունքում կբարձրանան նաև շահութաբերությունն ու մրցունակությունը, կձևավորվեն սերմերի պահուստային խմբաքանակների ապահովման մեխանիզմներ, կավելանան աշխատատեղերը, կբարելավվի հողօգտագործողների սոցիալ-տնտեսական վիճակը:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

  Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վերոնշյալ մշակաբույսերի ցանքատարածքների և արտադրության ծավալների ընդլայնմանը,

ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովմանը, ոլորտի այդ ենթաճյուղի բարելավմանը, տեղական արտադրության զարգացմանը` նոր աշխատատեղերի ստեղծմանը և հողօգտագործողների սոցիալ-տնտեսական վիճակի  բարելավմանը:

5.

Այլ տեղեկություններ

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և http://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում`  հասարակությանն իրազեկելու նպատակով:

                                                             ՏԵՂԵԿԱՆՔ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի N 621 որոշմամբ հաստատված «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման» կարգում կատարելու փոփոխություններ և/կամ լրացումներ:

                                                           ՏԵՂԵԿԱՆՔ

 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի N 621 որոշմամբ հաստատված «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման» կարգում կատարելու փոփոխություններ և/կամ լրացումներ:

                                                            ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    05.06.2017 - 21.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8279

Տպել