Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

                                                                                                                   ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ 195 օրենքի 1-ին հոդվածի`

1) 2-րդ պարբերությունը «1001 91 200 0» ծածկագրից հետո լրացնել` «1002 10 000 0» ծածկագրով, իսկ «1003 10 000 0» ծածկագրից հետո լրացնել` «1004 10 000 0, 1007 10, 1008 10 000 1, 1008 60 000 0, 1201 10 000 0, 1206 00 100 0, 8424 81 910 0, 8428 90 710 0, 8716 20 000 0» ծածկագրերով,

2)  ցանկի 1001 91 200 0 ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 «1002 10 000 0 – աշորայի սերմացու».

3) ցանկի «1003 10 000 0» ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«1004 10 000 0 – վարսակի սերմացու».

4) ցանկի «1005 10» ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 «1007 10 – հացահատիկային սորգոյի սերմացու,

1008 10 0001 – հնդկացորենի սերմացու,

1008 60 000 0 – տրիտիկալե (ցորենա-աշորային հիբրիդ)».

5) ցանկի  «1201» ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«1201 10 000 0 – սոյայի սերմացու».

6) ցանկի «1206 00» ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակութ-յամբ նոր տողով.

7) ցանկի  «8424» ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«8424 81 910 0- տրակտորների վրա տեղադրվելու կամ այդ տրակտորներով քարշակելու համար նախատեսված փոշեցրիչներ ու փոշեբաշխիչներ».

8) ցանկի  «8424 82» ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«8424 82100 0-ոռոգման համար»,

«8424 82 300 0-շարժական սարքեր»,

9) ցանկի  «8428» ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«8428 90 710 0- անբարձիչ սարքեր, որոնք հատուկ նախատեսված են գյուղատնտեսա-կան տրակտորների վրա կախելու համար»,

10) ցանկի  «8713» ապրանքային դիրքի տողից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«8716 20 000 0-  ինքնաբեռնավորվող եւ ինքնաբեռնաթափվող կցորդներ եւ կիսակցորդներ` գյուղատնտեսության համար– բեռների տրանսպորտային փոխադրման համար այլ կցորդներ եւ կիսակցորդներ»,

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

  • Քննարկվել է

    05.06.2017 - 21.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8357

Տպել