Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն oրենքների ընդունմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է  պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Ընդ որում, թե միանվագ դրամական վճարների հաշիվը և թե սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում է անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։ ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան՝

  • Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և N 287-Ն որոշումներով սահմանվել են այն գումարները, որոնք վճարվելու են համապատասխանաբար սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրվելու միջոցով: Ընդ որում, որոշումների համաձայն՝ այդ գումարները անկանխիկ եղանակով վճարվում են 2020 թվականի հուլիսի 1-ից՝ լիազոր մարմնի (Սոցիալական ապահովության ծառայության) հետ սոցիալական ապահովության հաշվի կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այդ ժամկետն առավելագույնը 3 մասով կարող է երկարաձգվել այն դեպքում, երբ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկին անհրաժեշտ է մշակել և ներդնել  այդ պայմանագիրը կատարելու համար ծրագրային ապահովում:

Գործող իրավակարգավորումների համաձայն` խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած բանկերի միջոցով` գումարը փոխանցվում է շահառուի անվամբ բացված բանկային հաշվին:

 

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

 

  1. Կարգավորման առարկան

 

        Ներկայացվող նախագծով առաջարկվում է` խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի, իսկ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով:

        Ըստ այդմ, փոփոխություններ են առաջարկվում խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող` որոշման դրութներում:

       

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն oրենքների կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքների դրույթներին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    05.05.2020 - 20.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5019

Տպել