Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանց­ված նույն անձի կողմից նույն տրանսպոր­տային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսա­կան և տարեկան առա­վելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավել­վածի միջո­ցով արձանա­գրվող իրավա­խախտման տեսակ­ները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝  Օրենք) 7.3-րդ հոդվածի 3-րդ և մասի և ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 3-ի թիվ 119-Ա որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի ցանկով նախատեսված 2-րդ միջոցառման կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում (բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի), այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային, քանի որ այդ իրավախախտումներն ամբողջությամբ հնարավոր չի լինում նախականխել, կանխել կամ հայտնաբերել նաև ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերին:

Խնդիրն առավել մտահոգիչ է Հայսատանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի  բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային և այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ և անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջների պահպանման նկատմամբ:

Ստորև ներկայացվում են 2017-2019թ․թ․ընթացքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող  ծառայողների և տեսանկարահանող սարքերի կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումների արդյունքում արձանագրված և նշանակված տուգանքների վերաբրյալ տեղեկությունները․

Վարչական իրավախախտման հոդված

Տու-գանքի չափը

2017 թվական

2018 թվական

2019 թվական

քանակը  / հատ/

նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/

քանակը             / հատ/

նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/

քանակը             / հատ/

նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/

43.1-7

25000

0

0

0

0

0

0

123.3

5000

173,919

869,595

126645

633,225

201,318

1,006,590

124-2

10000

24,347

243,470

25,145

251,450

38,529

385,290

124-9

5000

1,370

6,850

10,922

54,610

19,730

98,650

124-11

5000

23,832

119,160

13,042

65,210

16,812

84,060

124-14

20000

2,565

51,300

1,274

25,480

1,309

26,180

124-15

5000

2,235

11,175

1,253

6,265

3,266

16,330

124-17

20000

339

6,780

255

5,100

508

10,160

124-18

30000

12,571

377,130

7,624

228,720

10,422

312,660

124-21

5000

462,816

2,314,080

207,113

1,035,565

238,652

1,193,260

124-26

15000

5,915

88,725

4,444

66,660

5,056

75,840

124-27

20000

1,383

27,660

810

16,200

1,478

29,560

124.3-1

20000

43,530

870,600

42,227

844,540

57,651

1,153,020

135.2-1

3000

5,978

17,934

2,992

8,976

116

348

135.2-2

20000

2

40

2

40

3

60

 

 

760,802

5,004,499

317,103

3,242,041

594,850

4,392,008

 

Օրենքի 7.3-րդ հոդվածի համաձայն՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:

Հավելվածի հնարավորություններից չարամիտ կամ միջանձնային հարաբերություններով պայամանավորված հավելվածն այլ նպատակներով օգտագործելու հնարավոր ռիսկը կանխելու նպատակով նախագծով սահմանափակում է նախատեսվել հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսեկան չի կարող ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում ներկայացնելու մասով։

Միաժամանակ հավելվածով սահմանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված այն իրավախախտումների տեսակները, որոնք հաճախ են հանդիպում իրականության մեջ և ունեն հասարակական բարձր վնասակարություն՝ դրանք բջջային հավելվածի հնարավորություններն օգտագործելու միջոցով հայտնաբերելու հնարավորության հաշվառմամբ։

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագիծը նպատակ ունի ապահովել Օրենքի 7.3-րդ հոդվածի կիրարկումն այն համատեքստում, որպեսզի հստակ նախատեսվի այն պայմանները, որոնք միջոց կհանդիսանան հավելվածից օգտվելու ժամանակ դրա միջոցով անհարկի ենթադրյալ իրավախախտումների վերաբարյալ նյութեր ներկայացնելու չարաշահումները զսպելու համար։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանց­ված նույն անձի կողմից նույն տրանսպոր­տային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսա­կան և տարեկան առա­վելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավել­վածի միջո­ցով արձանա­գրվող իրավա­խախտման տեսակ­ները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանց­ված նույն անձի կողմից նույն տրանսպոր­տային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսա­կան և տարեկան առա­վելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավել­վածի միջո­ցով արձանա­գրվող իրավա­խախտման տեսակ­ները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանց­ված նույն անձի կողմից նույն տրանսպոր­տային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսա­կան և տարեկան առա­վելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավել­վածի միջո­ցով արձանա­գրվող իրավա­խախտման տեսակ­ները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

 

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանց­ված նույն անձի կողմից նույն տրանսպոր­տային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսա­կան և տարեկան առա­վելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավել­վածի միջո­ցով արձանա­գրվող իրավա­խախտման տեսակ­ները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում։

Կանխատեսվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում՝ պայմանավորված կայացված վարչական ակտերով գանձվող գումարների հետ։

Ստորև ներկայացվում են բջջային հավելվածի ներդրման դեպքում ակնկալվող մուտքերի վերաբերյալ միջինացված հաշվարկները․

 

 

 

Վարչական իրավախախտման հոդված

Տու-գանքի չափը

Որոշման ընդունմամբ տարեկան կանխատեսվող մուտքերի գնահատական

քանակը             / հատ/

կանխատեսվող տուգանքների գումարը /հազ․դրամ/

43.1-7

25000

1000

25,000

123.3

5000

16,729

83,645

124-2

10000

2,934

29,340

124-9

5000

1,067

5,335

124-11

5000

1,790

8,950

124-14

20000

172

3,440

124-15

5000

225

1,125

124-17

20000

37

740

124-18

30000

1,021

30,630

124-21

5000

30,286

151,430

124-26

15000

514

7,710

124-27

20000

122

2,440

124.3-1

20000

4,780

95,600

135.2-1

3000

303

909

135.2-2

20000

20

400

 

 

61,000

446,694

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    30.04.2020 - 15.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6496

Տպել

Առաջարկներ`

Ashot Barseghyan

30.04.2020

Նախագիծը պետկա չեղարկել` հասարակական խիստ բացասական րեակցիայի պատճառով: Հետևանքները լավ չեն հաշվարկված: Պետական գոռծառույթը չի կարելի տեղափոխել քաղաքացու վրա

Տեսնել ավելին