Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                                                                         N _______-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒ­ԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ) ԳՐԱՆՑ­ՎԱԾ ՆՈՒՅՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆ ՏՐԱՆՍՊՈՐ­ՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՄՍԱ­ԿԱՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱ­ՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼ­ՎԱԾԻ ՄԻՋՈ­ՑՈՎ ԱՐՁԱՆԱ­ԳՐՎՈՂ ԻՐԱՎԱ­ԽԱԽՏՄԱՆ ՏԵՍԱԿ­ՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 7.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ՝

1) պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (այսուհետ՝ բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում,

2) բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123.3 հոդվածով, 124-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերով, 124.3-րդ հոդվածով և 135.2-րդ հոդվածներով սահմանված տեսակների իրավախախտումները:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բջջային հավելվածը շահագործման հանձնելու օրվանից, բայց ոչ ուշ քան 2021 թվականի հունվարի 1-ը:

 

 

                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                        

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                                       «____»____________ 2020թ.

                                                                                                                                              Երևան

 

 

 

  • Քննարկվել է

    30.04.2020 - 15.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6500

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ashot Barseghyan

30.04.2020

Նախագիծը պետկա չեղարկել` հասարակական խիստ բացասական րեակցիայի պատճառով: Հետևանքները լավ չեն հաշվարկված: Պետական գոռծառույթը չի կարելի տեղափոխել քաղաքացու վրա

Տեսնել ավելին