Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 28.04.2020 14:08:48 <<Որսի եվ որսորդական տնտեսության վարման մասին>> նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ՝ սիրողական ձկնորսության իրավունքը սահմանափակելու մասով անհրաժեշտությունը որևէ կերպ չի հիմնավորվել։ Այսինքն ի՞նչ է առաջարկվում, - սահմանափակել քաղաքացիների՝ տարեկան 2 անգամ սիրողական ձկնորսության գնալու և 3-4 հատ <<կարաս>> տեսակի ձուկ բռնելու իրավունքը և պարտադրել ինչ-որ պայմանագիր կնքել ինչ-որ լիազոր մարմինների հետ /իհարկե չմոռանալով մի լավ պետական տուրքով գանձել/։ Նպատակը ո՞րն է /բացի հերթական տուրք գանձելուց/։ Գուցե նման տրամաբանությամբ սահմանել <<սիրողական սունկ հավաքել>> հասկացությունը, և այսուհետ սունկ հավաքելու համար ևս պարտադրել կնքել պայմանագիր լիազոր մարմնի հետ և գանձել պետական տուրք։ Առաջարկում եմ նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հանել, իսկ եթե սիրողական ձկնորսությամբ ձկնային պաշարներին զգալի վնաս է պատճառվում /ինչը դեռևս հիմնավորված չէ/, ապա պատշաճ հիմնավորման դեպքում կարելի է սահմանել սիրողական ձկնորսի կողմից բռնված առանձին տեսակների ձկների առավելագույն քանակը կամ ընդհանուր քաշը։ Հոդվածը որևէ իրավունք սահմանափակելու միտում չունի։ Հակառակը, եթե որսորդության համար պարտադիր պայման է որսորդական վկայականի և այլ փաստաթղթերի առկայությունը, ապա սիրողական ձկնորսության դեպքում այդ պայմանը չի գործում։ Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը և որսի իրավահարաբերությունները կարգավորվում են հետևյալ իրավական ակտերով. 1. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք, 2. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենք, 3. ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N1380-Ն որոշում, 4. ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N884-Ն որոշում, 5. ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N1667-Ն որոշում, 6. ՀՀ բնապահպանության նախարարի 2003 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի N 1380-Ն «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշման կիրարկման մասին» N84-Ն հրաման, 7. ՀՀ բնապահպանության նախարարի 2019 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) հայտի և պայմանագրի ձևերը հաստատելու մասին» N33-Ն հրաման, 8. ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» N9-Ն հրաման։ Համաձայն ՀՀ օրենսդրության՝ լիազորված մարմինը յուրաքանչյուր տարի սահմանում է այդ տարվա համար օգտագործման ենթակա թույլատրելի տեսակներն ու չափաքանակները, տվյալ դեպքում՝ 1. կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման (սիրողական որս և ձկնորսություն) պայմանագրերի կնքման համար՝ հիմք ընդունելով կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ տվյալները (տե՛ս շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի փետրվարի 12-ի N36-Ն հրամանը), Այսպիսով՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի կազմակերպումը հիմնված է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրանց օգտագործման տեսակներին համապատասխան պայմանագրերի կնքման (թույլտվությունների տրամադրման) մեխանիզմի վրա, ինչից ըստ էության բխում է, որ, ցանկացած գործունեություն, ինչի համար օրենքով սահմանված է պայմանագրի կնքման կամ թույլտվության տրամադրման պահանջ, համարվում է ապօրինի, եթե իրականացվում է առանց լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրի (թույլտվության):
2 Սամվել Մարգարյան 12.05.2020 17:44:48 Մեջբերում եմ «Մինչ այսօր բացակայում է որսորդական մինիմումի քննության անցկացման կարգը, ինչի համաձայն պետք է ստուգվի որսորդների որս կատարելու համար պարտադիր և անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։ Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ ֆիզիկական անձիք որսորդական մինիմումի քննության հանձնման արդյունքում ձեռք են բերում որսորդական վկայական, ինչը հանդիսանում է որս կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ» մեջբերման ավարտը։ Ճիշտ հիմնավորում է։ Մեջբերում եմ «Այդ բացը լրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ նախատեսել նաև «Զենքի մասին» օրենքում։ Համաձայն «Զենքի մասին» օրենքի զենք ձեռք բերելու իրավունք ունեն որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին։ Այս կարգավորումը տարիների ընթացքում նպաստել է նրան, որ քաղաքացիները զենք ձեռք բերելու նպատակով անդամագրվել են այս կամ այն որսորդական հասարակական կազմակերությանը առանց համապատասխան գիտելիքների իմացության ստուգման՝ ստեղծելով պոտենցիալ վտանգ շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի համար։ Առաջարկվող փոփոխության նպատակը որսորդական զենքի ձեռք բերման դեպքում որպես պարտադիր պայման որսորդական վկայականի՝ որսի իրականացման համար պարտադիր գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունն է։» մեջբերման ավարտ։ Այս մասի համար ունեմ դիտողություններ։ 1. Նախ պետք է փոխել «Զենքի մասին» օրենքի այն կետը, որով պարտադրվում է որսորդական տոմսի առկայությունը զենք ձեռք բերելու իրավունքի համար, քանի որ զենք ձեռք բերող քաղաքացին պարտադիր չէ որ պետք է զբաղվի որսով։ Նա կարող է զբաղվել զենքի հավաքարարչությամբ կամ ուղղակի զենք ձեռք բերելու ցանկություն ունի և ընհանրապես դեմ է որսորդությանը։ Երբ կմտափոխվի այն ժամանակ կարող է և դասընթացի մասնակցել և քննություն հանձնել, ինչպես որ առաջարկվում։ 2. Կարելի է օրենսդրական փոփոխություններ կատարել խստացնելով օրենքները և եթե տեսուչները որսահանդակներում ստուգայցերի ժամանակ կհանդիպեն որսորդի, որը որս տոմս չունի և որս մինիմումը չի հանձնել կարելի ուղակի զրկել նրան զենքից, կիրառել տույժեր ընդհուպ զրկել մի քանի տարի զենք ձեռք բերելու իրավունքից։ Եվ ընհանրապես կարծում եմ ճիշտ կլինի «Զենքի մասին» օրենքի փոփոխությունների քննարկումներին մասնակից դարձնել այդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 1-ին կետի առաջարկի վերաբերյալ հայտնում եմ, որ "Զենքի մասին " ՀՀ օրենքը հստակ սահմանում է զենքի արտադրության, առևտրի, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կան դրանք ցուցադրելու իրավահարաբերությունները: Նախագծերով նախատեսվող փոփոխություններով որևէ սահմանափակում չկա, որ հետագայում քաղաքացին սահմանված կարգով ձեռք բերի որսորդական վկայական, ոստիկանությունից ստանա զենք օգտագործելու իրավունք և զբաղվի որսորդությամբ։ 2-րդ կետի առաջարկի վերաբերյալ հայտնում եմ, Ձեր կողմից նշված դեպքերի մասով կարգավորումներ սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գտնում ենք, որ ներկայացված նախագծերի և "Որսի մինիմումի քննության անցկացման կարգի" հաստատումից հետո գործընթացն առավել վերահսկելի կդառնա։