Հիշել նախագիծը

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է որսի հասարակական իրավահարաբերությունների և որսի գործընթացի կանոնակարգման պահանջով:

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում որսորդությունը և ձկնորսությունը դիտարկվում է «որս» հասկացության շրջանակում և կարգավորումները այս դեպքում միևնույն հարթության մեջ են սահմանված, սակայն «որսորդություն» և «ձկնորսություն» գործընթացների իրականացման խիստ տարբեր տրամաբանությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այդ  կարգավորումները։ Այս նպատակով ճշգրտվել, լրամշակվել են գործող օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր, կարևոր՝ «որսորդություն, ձկնորսություն, արդյունագործական որս, սիրողական որս» և այլ հասկացություններ ու Նախագծում ներառվել են նաև դրանց վերաբերյալ դրույթներ: Տարանջատվել են որսի՝ «որսորդություն» և «ձկնորսություն» գործունեության ձևերը և ըստ այդմ գործող Օրենքի համապատասխան հոդվածներում սահմանվել են առանձին կարգավորումներ և սահմանափակումներ։

Նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝

  • հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից,
  • սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ,
  • ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը,
  • հսատեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։

Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով,  կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։

  • Քննարկվել է

    27.04.2020 - 12.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2563

Տպել

Առաջարկներ`

Սամվել Մարգարյան

12.05.2020

Մեջբերում եմ «Մինչ այսօր բացակայում է որսորդական մինիմումի քննության անցկացման կարգը, ինչի համաձայն պետք է ստուգվի որսորդների որս կատարելու համար պարտադիր և անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։ Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ ֆիզիկական անձիք որսորդական մինիմումի քննության հանձնման արդյունքում ձեռք են բերում որսորդական վկայական, ինչը հանդիսանում է որս կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ» մեջբերման ավարտը։ Ճիշտ հիմնավորում է։ Մեջբերում եմ «Այդ բացը լրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ նախատեսել նաև «Զենքի մասին» օրենքում։ Համաձայն «Զենքի մասին» օրենքի զենք ձեռք բերելու իրավունք ունեն որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին։ Այս կարգավորումը տարիների ընթացքում նպաստել է նրան, որ քաղաքացիները զենք ձեռք բերելու նպատակով անդամագրվել են այս կամ այն որսորդական հասարակական կազմակերությանը առանց համապատասխան գիտելիքների իմացության ստուգման՝ ստեղծելով պոտենցիալ վտանգ շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի համար։ Առաջարկվող փոփոխության նպատակը որսորդական զենքի ձեռք բերման դեպքում որպես պարտադիր պայման որսորդական վկայականի՝ որսի իրականացման համար պարտադիր գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունն է։» մեջբերման ավարտ։ Այս մասի համար ունեմ դիտողություններ։ 1. Նախ պետք է փոխել «Զենքի մասին» օրենքի այն կետը, որով պարտադրվում է որսորդական տոմսի առկայությունը զենք ձեռք բերելու իրավունքի համար, քանի որ զենք ձեռք բերող քաղաքացին պարտադիր չէ որ պետք է զբաղվի որսով։ Նա կարող է զբաղվել զենքի հավաքարարչությամբ կամ ուղղակի զենք ձեռք բերելու ցանկություն ունի և ընհանրապես դեմ է որսորդությանը։ Երբ կմտափոխվի այն ժամանակ կարող է և դասընթացի մասնակցել և քննություն հանձնել, ինչպես որ առաջարկվում։ 2. Կարելի է օրենսդրական փոփոխություններ կատարել խստացնելով օրենքները և եթե տեսուչները որսահանդակներում ստուգայցերի ժամանակ կհանդիպեն որսորդի, որը որս տոմս չունի և որս մինիմումը չի հանձնել կարելի ուղակի զրկել նրան զենքից, կիրառել տույժեր ընդհուպ զրկել մի քանի տարի զենք ձեռք բերելու իրավունքից։ Եվ ընհանրապես կարծում եմ ճիշտ կլինի «Զենքի մասին» օրենքի փոփոխությունների քննարկումներին մասնակից դարձնել այդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին։

Տիգրան Ստեփանյան

28.04.2020

<<Որսի եվ որսորդական տնտեսության վարման մասին>> նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ՝ սիրողական ձկնորսության իրավունքը սահմանափակելու մասով անհրաժեշտությունը որևէ կերպ չի հիմնավորվել։ Այսինքն ի՞նչ է առաջարկվում, - սահմանափակել քաղաքացիների՝ տարեկան 2 անգամ սիրողական ձկնորսության գնալու և 3-4 հատ <<կարաս>> տեսակի ձուկ բռնելու իրավունքը և պարտադրել ինչ-որ պայմանագիր կնքել ինչ-որ լիազոր մարմինների հետ /իհարկե չմոռանալով մի լավ պետական տուրքով գանձել/։ Նպատակը ո՞րն է /բացի հերթական տուրք գանձելուց/։ Գուցե նման տրամաբանությամբ սահմանել <<սիրողական սունկ հավաքել>> հասկացությունը, և այսուհետ սունկ հավաքելու համար ևս պարտադրել կնքել պայմանագիր լիազոր մարմնի հետ և գանձել պետական տուրք։ Առաջարկում եմ նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հանել, իսկ եթե սիրողական ձկնորսությամբ ձկնային պաշարներին զգալի վնաս է պատճառվում /ինչը դեռևս հիմնավորված չէ/, ապա պատշաճ հիմնավորման դեպքում կարելի է սահմանել սիրողական ձկնորսի կողմից բռնված առանձին տեսակների ձկների առավելագույն քանակը կամ ընդհանուր քաշը։

Տեսնել ավելին