Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն օրենքի ընդունմամբ (ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ին):

Միաժամանակ, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 121-րդ կետով նախատեսվում է ընդլայնել սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունները` ներդնելով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) հստակեցվում են խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, խնամքի նպաստը վճարելը վերսկսելու պայմաններն ու կարգը:

Օրենքով մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ վճարելու, ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու, ինչպես նաև չվճարված խնամքի նպաստ վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանելու իրավասությունը վերապահված է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (ներկայումս դրանք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշմամբ):

          Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքին, ինչպես նաև ամրագրել մեխանիզմներ` մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգի ներդրումն ապահովելու համար: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

2.Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով, Օրենքին համապատասխան, առաջարկվում է`

  1. հստակեցել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող կարգավորումները,
  2. մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ վճարելու, ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու, ինչպես նաև չվճարված խնամքի նպաստ վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանելու իրավասությունը դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու իրավասությունը լիազորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին,
  3. ներդնել մեխանիզմ` խնամքի նպաստ նշանակելու մասին, ինչպես նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումները առցանց` www.epension.am կայքէջի միջոցով ներկայացնելն ապահովելու համար:    
  4. 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Օրենքի կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Օրենքի դրույթներին և կստեղծվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգը ներդնելու մեխանիզմներ: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    30.05.2017 - 14.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

30.05.2017 14:52

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9158

Տպել