Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2017 թվականի N –Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 27-րդ հոդվածի 2-րդ մասի, 28-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 14-րդ մասերի, 28.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ, 6.1-ին, 8-րդ մասերի և Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածում`
  • 3-րդ կետում «հասցեով» բառից հետո լրացնել «և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում» բառերով,
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

4. Խնամքի նպաստը նշանակելու համար դիմողը  տարածքային բաժին է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Եթե նպաստը նշանակվում է ծնողին, ում վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա դիմումին կից ներկայացվում է նաև խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկանքը՝ ստորագրված և կնքված գործատուի կնիքով։ Տեղեկանքում նշվում է՝

1) ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

2) խնամքի արձակուրդի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը),

3) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:,

  • 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
  • 6-րդ կետի նախաբանում՝ առկա տեղեկատվության բառերից հետո լրացնել (այդ թվում` առցանց դիմումով մուտքագրված տվյալների) բառերով,
  • 7-րդ կետի 6-րդ ենթակետում «չեն գտնվում» բառերը փոխարինել «, դիմելու օրվա դրությամբ չեն գտնվել» բառերով,
  • 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով․

«9) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու կամ խնամքի արձակուրդն ավարտվելու օրվանից հետո։»,

  • 8-րդ կետը առաջին նախադասությունում «ծնողին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 43-րդ կետում նշված դեպքի» բառերով.
  • 13-րդ կետի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Եթե խնամքի նպաստը նշանակվել է ծնողին, ում վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա ծնողի` աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում) գործատուն դրա մասին տեղեկացնում է ծառայությանը՝ նշված հանգամանքներն առաջանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում: Տեղեկացման մեջ նշվում են՝,

  • 14-րդ կետում «նշանակվում է» բառից հետո լրացնել «դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում»,
  • 21-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

21. Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարել է ծնողի` աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու) հիմքով, իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու) հիմքով, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար տարածքային բաժին է ներկայացվում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձն ունի խնամքի նպաստի իրավունք: Ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Եթե ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար ներկայացվում է նաև սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը: Սույն կետում նշված դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:,

  • 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

22. Բացառությամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո նույն երեխայի խնամքի կապակցությամբ ծնողը կրկին ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում անձին խնամքի նպաստ է նշանակվում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:,

12)      22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով.

«22.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու կամ այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու հիմքով դադարելու, դեպքում, եթե ծնողն աշխատանքի չի անցել, և գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված գրանցման հայտի հիման վրա ճշտում է խնամքի արձակուրդը ավարտվելու (ընդհատվելու) կամ այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու օրվա վերաբերյալ տեղեկատվությունը (կամ չեղարկում է գրանցման հայտը), ապա խնամքի նպաստը վճարելը շարունակելու համար տարածքային բաժին է ներկայացվում դիմում։ Այս դեպքում խնամքի նպաստը վճարելը շարունակվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող ամսվա 1-ից, իսկ չվճարված նպաստի գումարները վճարվում են ամբողջությամբ։ Սույն կետի դրույթները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու հիման վրա (երբ գործատուն չեղարկում է աշխատանքային պայմանագիրը  լուծվելու դեպքում ներկայացված գրանցման հայտը) կամ տեղեկատվական բազա մուտքագրված սխալ տեղեկատվության հիման վրա։»,

  • 30-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով.

4) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:,

  • 31-րդ կետի 2-րդ ենթակետում «և 3-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ և 4-րդ» բառերով, իսկ «ծնողն» բառը փոխարինել «ծնողը դիմելու օրվա դրությամբ» բառերով,
  • 32-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

32. Խնամքի նպաստը վճարելը վերսկսելու համար տարածքային բաժին է ներկայացվում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը սահմանում է Հայստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:,

  • 34-րդ կետում «տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին»,
  • 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40-րդ, 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերով.

«40. Սույն կարգի 4-րդ, 21-րդ և 32-րդ կետերով սահմանված՝ խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դիմումները ներկայացվում են նաև առցանց, բացառությամբ այն դեպքերի, երբ խնամքի նպաստը նշանակվում է կամ նշանակվել է սույն կարգի 3.1-ին կետում նշված ծնողին կամ ծնողին, ում վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա։

  1. Առցանց դիմում ներկայացնելու համար դիմողը գրանցվում է www.epension.am կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով մուտքագրում է անհրաժեշտ տվյալները։ Ներկայացված տվյալներն ինքնաշխատ եղանակով, համադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվության հետ, և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով.

1) մերժվում է դիմումը հաշվառելը՝ այդ մասին էլեկտրոնային հաղորդագրության միջոցով տեղեկացնելով դիմողին, եթե առկա են անհամապատասխանություններ,

2) հաշվառվում է դիմումը՝ այդ մասին համապատասխան հաղորդագրություն ուղարկելով այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը ներկայացվել է www.epension.am կայքէջում գրանցվելու համար, եթե առկա չեն անհամապատասխանություններ:

  1. Առցանց դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, ըստ դիմումի տեսակների, սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
  2. Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Եթե տարածքային բաժինը մերժում է սույն կարգի 41-րդ կետում նշված՝ համապատասխան ծրագրային գործիքի միջոցով հաշվառված առցանց դիմումի հիման վրա խնամքի նպաստ նշանակելը, ապա այդ մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը ներկայացվել է www.epension.am կայքէջում գրանցվելու համար։»:
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու, վճարելու, ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստ վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկերը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ առցանց դիմում ներկայացնելուն և առցանց դիմումի հիման վրա խնամքի նպաստ նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    30.05.2017 - 14.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

30.05.2017 14:52

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9143

Տպել