Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»

Իրավական ակտի հիմնավորումը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում»  ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-Ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

1.Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 30.07.2015թ.-ի թիվ 968-Ն որոշմամբ «Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» ՓԲ ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման նախահաշվով հաստատված վճարահաշվարկային գործառնություններն ավարտված են, արդյունքում տնտեսվել է   50 369 310   ՀՀ դրամ, որը ներկա պահին առկա է Վարչության անվամբ բացված արտաբյուջետային հաշվում` որպես տարեսկզբի ազատ մնացորդ:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմը 2005 թվականից տեղակայված է ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում և գործունեությունն իրականացնում է շենքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հարկերում գտնվող տարածքներում և 2005-2017թթ. ընկած ամբողջ ժամանակահատվածում վերագրյալ տարածքում ընթացիկ կամ հիմնանորոգման որևէ աշխատանք չի իրականացվել: Արդյունքում, Վարչության կողմից զբաղեցված տարածքները գտնվում են անմխիթար վիճակում, ուստի խիստ անհրաժեշտություն է առաջացել մշակելու ՀՀ կառավարության որոշման վերոնշյալ նախագիծը` Տիգրան Մեծի 4 հասցեում Վարչության կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգումն արտաբյուջետային  հաշվի ազատ մնացորդի միջոցներով իրականացնելու համար:

 

 2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Վարչության կողմից զբաղեցվող տարածքների սանհանգույցների սալիկները կիսաքանդ են, տեղադրված զուգարանակոնքերը և լվացարանները մասամբ շարքից դուրս եկած, ջրամատակարարման համակարգերը անսարք են, բացակայում են օդափոխման տարրական պայմանները, միջանցքները, աստիճանավանդակները չեն ջեռուցվում, ջեռուցման սեզոնին անհարմարություն ստեղծելով աշխատակիցների և այցելուների համար, գրասենյակային տարածքներն աչքի են ընկնում մրոտված, աղտոտված պատերով, երկարատև ծառայությունից սևացած-մաշված և որոշ տեղերում քանդված մանրահատակով:

Անհրաժեշտ է տնտեսված գումարի սահմաններում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ:

Համաձայն մասնագետների կողմից կատարված խոշորացված հաշվարկների նախատեսվում է իրականացնել շուրջ 46812.51 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ, որից.

1.Մուտքի վերակառուցում  - 21000.0 հազ.դրամ,

2.Աստիճանավանդակների կապիտալ վերանորոգում – 16000.0 հազ.դրամ,

3.Սանհանգույցների վերանորոգում – 6300.0 հազ.դրամ,

4.Միջանցքի պատուհանների փոխարինում – 512.51 հազ.դրամ,

5.Ջրհորդանների մասնակի վերանորոգում – 3000.0 հազ.դրամ:

Միաժամանակ, անհրաժեշտ է հատկացնել ևս 3556.8 հազ.դրամ, որից նախագծային փաստաթղթերի մշակման համար 2 340.0 հազ.դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռք բերման համար 936.0 հազ.դրամ և հեղինակային հսկողության համար 280.8 հազ.դրամ:

 

 

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի պահպանում և արդյունավետ կառավարում:

 

 

4.Կարգավորման նպատակը և բնույթը

Հիմնանորոգման աշխատանքների իրականացման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման աշխատակազմին նորմալ աշխատանքային պայմաններով ապահովում և պետական գույքի բարեկարգում:

 

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

 

 

6.Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման աշխատակազմին նորմալ աշխատանքային պայմաններով ապահովում և պետական գույքի բարեկարգում:

 

7.Այլ տեղեկություններ

Չկան:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում»  ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-Ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

1.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը

Չկա

 

 

2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Ստանձնած պարտավորություններ չկան:

 

 

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

 

1.Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Որոշման նախագծի քննարկմանը հասարակությունը չի ներգրավվել, քանի որ այն լայն հասարակական շահերի խնդիրներ չի շոշափում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում»  ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-Ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    29.05.2017 - 15.06.2017

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8491

Տպել