Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

 

_______   _____________2017թ. N ____Ն

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N2 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N2 ՇԵՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ «ՏԱՆԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 7 հավելվածի:
  2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
  3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:
  4. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող կապիտալ վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում, բացառությամբ դրանց դիմաց կատարվող վճարումների, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե): Ընդ որում, Կոմիտեն սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում կնքվող պայմանագրերում պետք է նախատեսի դրույթ, համաձայն որի` կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  կողմից Կոմիտեից հանձնման-ընդունման արձանագրություններն ստանալուց հետո.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրերը և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց շրջանակներում ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունները Կոմիտեն երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված ծառայությունների գնման գործարքների հաշվառումն ու դրանց շրջանակներում կատարվող վճարումների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    29.05.2017 - 15.06.2017

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8455

Տպել