Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

    «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում Արդարադատության նախարարությանը վերապահվել են մի շարք գործառույթներ, որոնք նախկինում չեն եղել նախարարության դիտասևեռման ներքո, մասնավորապես՝ սնանկության գործերով կարավարիչների ուսուցման, որակավորման շնորհման և դադարեցման, հաշվառման ապահովումը, նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացի նախաձեռնումը  և այլն:

Նախագծով ներկայացվող փոփոխություններով նախարարության կառուցվածքում գտնվող մի շարք վարչություններ կստանձնեն պարտավորություներ այսուհետ իրականացնել սնանկության կառավարչի գործունեության կասեցման, կարգապահական վարույթի իրականացման, հաշվառման ապահովման, որակավորման շնորհման և դադարեցման ապահովման մասով գործառույթներ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, նախագծով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքով Արդարադատության նախարարությանը վերապահած գործառույթները ներառել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությունում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով նախատեսվել է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման հավելվածում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության նախարարության   կանոնադրությունը կհամապատասխանեցվի «Սնանկության մասին» օրենքին:

 

 

  • Քննարկվել է

    08.04.2020 - 23.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4703

Տպել