Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

 

1) 10-րդ կետում՝

ա) լրացնել 3.1-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«3.1) սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենքով նախատեսված լիազորության իրականացման ապահովումը.»

 

բ) 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9) սնանկության կառավարիչների ուսուցման,հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սնանկության կառավարիչների ընտրության և ծրագրի սպասարկման, որակավորման ստուգումների կազմակերպման, անցկացման, որակավորման շնորհման և դադարեցման, սնանկության կառավարիչների հաշվառման ապահովումը.»

 

2) 11-րդ կետում՝

ա) լրացնել 4.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«4.1) սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կազմակերպում և իրականացում.»

 

բ) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «5) սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգման կազմակերպումը և իրականացումը, որակավորման շնորհումը.

 

գ) լրացնել 5.1-ին և 5.2-րդ -րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.

«5.1) հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սնանկության կառավարիչների ընտրության գործընթացի ապահովումը և ծրագրի սպասարկումը.

5.2) սնանկության գործով կառավարչին հաշվառելը և հաշվառումից հանելը.»:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    08.04.2020 - 23.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4710

Տպել