Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«­­——» «——————»2020թվականի№----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018ԹՎԱԿԱՆԻՀՈՒՆԻՍԻ8-Ի №667-ԼՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությանկառավարությունըորոշումէ.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
  • 1) 30-րդ կետում «նախարարական կոմիտեի նիստում» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունները՝

«Նախանիստը, նիստը վարողի նախաձեռնությամբ, կարող է անցկացվելնաև  հեռավար՝առցանց  ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց  հարթակի  միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու  իրավունք ունեցող  անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:

  • 2) լրացնել 45.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

«45.1. Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:

  • 3) 65-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Վարչապետի հանձնարարությամբ նիստը կարող է անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով Կառավարության անդամների և Կառավարության նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցհասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:
  1. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ապահովել սույն որոշմամբ սահմանված նիստերի հեռավար անցկացման տեխնիկական հնարավորությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

  • Քննարկվել է

    06.04.2020 - 22.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Սպորտ և երիտասարդություն, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Էլեկտրոնային արդարադատություն, Կառավարչական իրավահարաբերություն, Տեսչական համակարգ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5477

Տպել